27.02.2025
1. Նօ. 195 որոշման Հավելված 3 -ի 25 կետով սահմանված ենթահանձնաժողովի անդամի բարձր որակաորման չափանիշը անորոշ է: Հրատարակված հոդվածներ, Խիրշի գործակից, գիտական կոչումներ,հաջողված ԳՀՓԿ ղեկավարում և այլն? Պարզ չէ և կա սուբյեկտիվ մոմենտ:
Հիմնավորում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի նպատակը ՀՀ կառավարության կողմից 2025 թվականի փետրվարի 13-ին ընդունված` «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) լավարկումն է:
1․ Որոշմամբ, որպես կանոն, սահմանված է, որ գիտական հետազոտություններ և փորձարարական աշխատանքների համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունները բոլոր դեպքերում կկիրառվեն հայտը ներկայացնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած (բայց ոչ շուտ, քան աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ը), սակայն Որոշմամբ սահմանվել է նաև, որ տնտեսավարողները կարող են հայտերը ներկայացնել 2025 թվականի ապրիլի 1-ից 30-ը ժամանակահատվածում ու որպեսզի գիտական հետազոտություններ և փորձարարական աշխատանքներ իրականացնող տնտեսավորող սուբյեկտներն հնարավորություն ունենան օգտվել հարկային արտոնություններից 2025 թվականի հունվարի 1-ից, Որոշմամբ արտոնությունը տարածվում է նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո (աշխատանքի սկսելու օրվանից) ընկած հարաբերությունների վրա:
Հաշվի առնելով, որ ՌՏԳՏ խորհուրդն արդեն իսկ գործող կառույց է և ՌՏԳՏ խորհուրդ հայտ ներկայացնելու սահմանափակում չի գործել 2025 թ հունվարի 1-ից սկսած, կարծում ենք, որ հետադարձ կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունն այս պարագայում բացակայում է, ուստի առաջարկում ենք Որոշման 8-րդ կետով սահմանված կարգավորումները չկիրառել ՌՏԳՏ խորհրդին ներկայացվող հայտերի վրա և առաջարկում ենք, Որոշման 9-րդ կետից հանել «8-րդ կետին» հղումը:
2․ Որոշմամբ Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովին դիրքորոշումներ ներկայացնելու նպատակով նախատեսված է հանձնաժողովին կից ստեղծել ոլորտային ենթահանձնաժողովներ, այդ թվում՝ բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և հասարակական և հումանիտար գիտությունների գծով: Ընդ որում սահմանված է, որ յուրաքանչյուր ենթահանձնաժողով բաղկացած է լինելու 5 անդամից: Հաշվի առնելով, որ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նեղ մասնագիտական աշխատանքներն արդեն իսկ իրականացվելու են ենթահանձնաժողովներում, գտնում ենք, որ Որոշմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը պետք է լինի ավելի փոքր, առնվազն 5 անդամից բաղկացած կազմով: Սա հնարավորություն կտա նաև բարձրացնել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով հրավիրվող նիստերի արդյունավետությունը: Հետևաբար առաջարկվում է հանձնաժողովը ձևավորել միայն պետական մարմինների ներկայացուցիչներից, հետևյալ կազմով՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (Հանձնաժողովի նախագահ), ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից (հանձնաժողովի անդամներ):
3․ Որոշման Հավելված N 3-ի 17-րդ կետն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ հիշյալ կարգավորումն արդեն իսկ ժամանակավրեպ է, չի բխում Որոշման տրամաբանությունից և մնացել է նախագծի նախնական քննարկումներից։
Մյուս կողմից հիմք ընդունելով, որ Որոշման կարգավորման առարկան ընդգրկում է կիրառական գիտական հետազոտությունները և փորձարարական մշակման աշխատանքները որպես այդպիսին որակելու հարաբերությունները և այն, որ այդ աշխատանքները հիմնականում ներառված են գիտատեխնիկական, տեխնոլոգիական, արդյունաբերական ոլորտներում, գտնում ենք, որ եզրակացություններն առավել որակյալ և մասնագիտական լինելու համար ենթահանձնաժողովներում տնտեսական, արդյունաբերական քաղաքականությունն իրականացնող մարմինների կողմից առաջարկված և վստահելի մասնագետների ներկայացվածությունը պետք է լինի ավելի մեծ:
Ելելով նշվածից առաջարկում ենք փոփոխություն կատարել Որոշման Հավելված N 3-ի 23-րդ կետում՝ սահմանելով, որ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի կողմից ենթահանձնաժողովներում նշանակվող անդամներից 2-ը պետք է նշանակվեն ՀՀ ԲՏԱՆ-ի առաջարկությամբ, 1-ական անդամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ: Ընդ որում հիշյալ անդամները ոչ թե միայն նախարարությունների աշխատակիցներն են, այլ կարող են լինել բարձր հեղինակություն վայելող ոլորտային մասնագետներ, փորձագետներ՝ լիազորված նախարարությունների կողմից։
Միաժամանակ Որոշման Հավելված N 4-ի 5-րդ կետով, որպես կանոն, սահմանված է, որ՝ «Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածից դուրս ներկայացված հայտերը ենթակա չեն քննարկման և Քարտուղարության կողմից հետ են վերադարձվում են:»: Այս պարագայում մինչև հայտերի ներկայացման պահը սկսված աշխատանքների մասով կարգավորումները բացակայում են, ինչն իրավակիրառ պրակտիկայում կառաջացնի խնդրահարույց իրավիճակներ: Նշվածի կապակցությամբ գտնում ենք, որ հայտերի ներկայացման համար ժամկետները (բացառությամբ առաջին անգամ ներկայացնելու ժամկետների՝ 2025 թ․ ապրիլի 1-ից 30-ը) պետք է ուժը կորցրած ճանաչվեն Որոշման մեջ:
Որոշման մեջ Նախագծով կատարվում են նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել առավել հասցեական ենթահանձնաժողովներ, մասնավորապես՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակումն իրականացնել ոլորտում քաղաքականությունն իրականացնող մարմինների կողմից առաջարկված՝ ոլորտային մասնագիտական հմտություններ ունեցող անդամներից կազմված ենթահանձնաժողովների միջոցով: Բացի դրանից Որոշման մեջ կարգավորել խնդրահարույց դրույթները և տեխնիկական վրիպակները:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժիններով սահմանված քաղաքականության ուղղություններից։ Մասնավորապես՝
Обсуждалось
26.02.2025 - 13.03.2025
Тип
Pешение
Область
Финансовая, Экономическая, Индустрия высоких технологий, Информационные технологии
Министерство
Министерство индустрии высоких технологий
Test
Просмотры 2469
Принт27.02.2025
1. Նօ. 195 որոշման Հավելված 3 -ի 25 կետով սահմանված ենթահանձնաժողովի անդամի բարձր որակաորման չափանիշը անորոշ է: Հրատարակված հոդվածներ, Խիրշի գործակից, գիտական կոչումներ,հաջողված ԳՀՓԿ ղեկավարում և այլն? Պարզ չէ և կա սուբյեկտիվ մոմենտ:
27.02.2025
2. Նույն որոշման Հավելված 4 -ի 8-րդ կետով սահմանաված է, որ Հանձնաժողովի կողմից հայտի քննարկումը կարող է տևել մեկ տարի: Չափազանց մեծ ժամանակահատված է, այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել: Պետք է որպես ողջամիտ ժամկետ սահմանել 90 օրը: