Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.03.2025 23:14:47 Առաջարկում ենք «Մրցույթի թեստավորման փուլը» բաժնում ամրագրել խելամիտ հարմարեցումների ապահովման վերաբերյալ դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մրցույթի մասնակցող հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց դիմումի համաձայն և ինտերակտիվ երկխոսության արդյունքում, կարող են տրամադրվել խելամիտ հարմարեցումներ, ներառյալ էկրանը ընթերցող ծրագրերը, տևողության երկարաձգումը, աջակցող տեխնոլոգիաների օգտագործումը և այլն»։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.03.2025 23:14:47 Առաջարկում ենք խուսափել հավելվածի «Մրցույթի թեստավորման փուլը» բաժնի 7-րդ կետի կարգավորումից, որով նախատեսվում է մարդկային օգնության կարիքի դեպքում թեստավորումն անցկացնել առանձին սենյակում։ Առանձնացված սենյակի հնարավորությունը կարող է դիտվել խելամիտ հարմարեցման հայեցակարգի շրջանակներում, սակայն դրանք պետք է լինեն անձի պահանջով, ոչ թե պայմանավորված լինեն մարդկային օգնություն ստանալու հանգամանքով։ Բարձրաձայն ասելու և մյուս մասնակիցներին չխանգարելու խնդիրը լուծելու համար կարող են օգտագործվել տեխնոլոգիական տարբեր լուծումներ, օրինակ՝ անհատական ձայնային սարքերը (երկկողմ հաղորդակցությամբ), էկրանի հեռակառավարման ծրագրերը (օր.՝ teamviewer) և այլն։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.03.2025 23:14:47 Առաջարկում ենք նախագծում խուսափել «տառապում եմ», «չեմ տառապում» գնահատողական ձևակերպումներից՝ փոխարենն օգտագործելով «ունեմ», «չունեմ» բառերը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: