«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման հավելվածի 8-րդ կետի 10-րդ ենթակետում «ծրագիրը պետք է իրականացվի» բառերը փոխարինել «ծրագրի շրջանակում շահառուն ջերմատան կառուցման և մոնտաժման աշխատանքները պետք է իրականացնի» բառերով, իսկ «(ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)» բառերը հանել։
2. Սույն որոշման 1-ին կետի դրույթը տարածվում է նաև 2024 թվականի հուլիսի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված վարկային պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
17.02.2025 - 04.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2675
Принт