Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.02.2025 20:20:34 | Առաջարկում եմ ներկայացնել «Հիմնավորում» բաժինը; Առավել կարևոր է ներկայացնել Աղյուսակ 1 և 2-ի 2-րդ ,3 րդ և 4-րդ սյունակների թվային արժեքների հաշվարկման և ընտրության հիմնավորումները; Կարծում ենք այստեղ մեծ անհամապատասխանություն կա իրական պատկերը կազմելու առումով | Հիմնավորման մասով առաջարկությունը ընդունվել է և զեկեղվել է համակարգում։ Աղյուսյակ 1-ի 2-րդ ցուցանիշը վերաբերվում է փաստացի այլընտրանքային ճանապարհի առկայությանը, Ճանապարհի ինտենսիվությունը չափանիշը՝ վերաբերվում է վերանորոգման ենթակա ճանապարհների ցանկում նշված հատվածներում նախորդ տարում բեռնատար տրանսպորտային միջոցների ինտեսիվությանը, իսկ Հանրային ազդեցությունը չափանիշը գնահատվելու է աղյուսակում նշված գերատեսչություններից, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված գրությունների և բողոքների հիման վրա։ Աղյուսակ 2-ի 2-րդ չափորոշիչը որոշվելու է տվյալ մարզի աղքատության մակարդակի վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա։ 3-րդ չափանիշը՝ տվյալ մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող ճանապարհների կշիռը մարզային (տեղական) ճանապարհային ցանցումորոշելու միջոցով, իսկ 3-րդ չափորոշիչը՝ փաստացի շրջանցիկ ճանապարհի առկայությամբ | |||
| 2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.02.2025 20:21:48 | Կարգի 36-րդ կետում ավելացնել նաև «հասարակական կազմակերպություների» բառերը | Առաջարկունը ընդունելի է | |||
| 3 | Զավեն Հարոյան 16.02.2025 23:40:52 | Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում բազմաչափանիշային վերլուծության համար կիրառվող գնահատման հետևյալ չափանիշների շարքում, "տնտեսական արդյունավետություն", "այլընտրանքային ճանապարհի առկայություն", "ճանապարհի ինտենսիվություն", "հանրային ազդեցություն" չափանիշներից զատ ընդգրկել նաև "ճանապարհի ընթացիկ վիճակ և նախկինում արված վերանորոգումներ" չափանիշը։ Արդարության, հարմարավետության, տնտեսական արդյունավետության և այլ տեսանկյուններից անընդունելի է, երբ տեսնում ենք որ նույն բավականին բարվոք վիճակում գտնվող ճանապարհը անընդհատ հիմնանորոգվում է, այնինչ նախկինում երբեք չասֆալտապատված կամ անմխիթար վիճակի ճանապարհները այդպես էլ տարիներով մնում են նույն վիճակում։ Որպես չափանիշի ցուցիչներ կարող է դիտարկվել "նախկինունում վերանորոգումը" իր այո կամ ոչ պատասխաններով, ինչպես նաև "ճանապարհի անցանելիությունը" տարբեր գնահատումների տեսքով (օրինակ թեկուզ գերազանց, լավ, բավարար, անբավարար գնահատումներով)։ | Նշենք, որ վերանորոգման ենթակա ճանապարհների ընտրությունը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակույան ճանապարհների մասով նախ և առաջ իրականացվելու է HDM-4 տնտեսագիտական վերլուծությունների մոդելի կիրառման միջոցով ուսումնասիրման արդյունքում, որը հաշվի է առնում և՛ ճանապարհի ընթացիկ վիճակ, և՛ նախկինում արված վերանորոգումները։ Կազմվելու է վերանորոգման ենթակա ճանապարհների ցանկը, որոնցից առաջնահերթությունը արդեն որոշվելու է նախագծում նշված չափանիշներին համապատասխան։ Իսկ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով առաջնահերթությունը որոշվելու է ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացված ցանկերի (տես նախագծի Ձևաչափը) հակապատասխան համապատասխան վերլուծություն իրականացնելու արդյունքում |