Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԵՂԻԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»  (պետական գրանցման համարը՝ 80.210.00807)  և Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» (պետական գրանցման համարը՝ 42.210.01957)   պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմա­կեր­պել` ստեղծելով Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրա­յին կազմակերպություն:

  • Обсуждалось

    13.02.2025 - 06.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2055

Принт

Предложения

Աննա Սահրատյան

28.02.2025

Խորապես համոզված եմ, որ ևս մեկ ուսումնական հաստատություն փակելով՝ մեր երկրում և համայնքում կավելանա կրթությունից դուրս մնացած երիտասարդների թիվը, ինչն օրեցօր աճում է , և նման որոշումը կնպաստի փողոցում հայտնվելուն ,կրթական ցենզի իջեցմանը , պարապուրդի մատնված երիտասարդների դեպքում պարարտ հող կստեղծի հանցագործությունների թվի աճի համար: Ակնկալում ենք, որ նախագծի հեղինակները կվերանայեն իրենց դիրքորոշումը հաստատությունը փակելու հարցում:

Sirush Poghosyan

28.02.2025

Թեև կրթական համակարգի օպտիմալացումն ու արդիականացումն անհրաժեշտ են, պետք է քննարկել, թե արդյո՞ք միաձուլումն ամենաարդյունավետ լուծումն է։ Խնդիրը կարելի էր լուծել այլընտրանքային միջոցներով, որոնք թույլ կտային պահպանել կրթական հաստատությունների ինքնատիպությունը, վերազինել դրանք ու բարձրացնել դրանց արդյունավետությունը։ Կարծում եմ կրթական հաստատությունների օպտիմալացումը չպետք է վերածվի դրանց թվային կրճատման։ Ավելի նպատակահարմար կլիներ զարգացնել առկա ռեսուրսները, բարելավել պայմանները և վերափոխել կառավարման համակարգը՝ առանց միաձուլման։

Մարիամ Գրիգորյան

27.02.2025

Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը 2024թ ի սեպտեմբերին էր,որ նշեց հոբելյանական 50 տարին։Այս կառույցը իր գործելու տարիներին տվել է արգասաբեր պտուղներ:Ունեցել ենք շնորհաշատ շրջանավարտներ,որոնք հետագայում իրենց գործնեությամբ նպաստել ու շարունակում են պետք լինել ,թե երկրին,թե հասարակությանը։ Կարող ենք թվարկել մի շարք անուն ազգանուններ,թե գիտական ոլորտում' Ռաֆիկ Արթուրի Սանթրոսյան(փիլիսոփայության դոկտոր,բգթ),սպորտի ասպարեզում'Մելինե Մամիկոնյան( սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոն,սպորտի մասնագետ)Աննա Մկրտչյան(սամբոյի աշխարհի առաջնության ,ծանր քաշայինների շարքի չեմպիոն) ,և այս շարքը կարող ենք երկար թվարկել... Փակելով,տեղափոխելով ուսումնարանը' այլևս հնարավորությունից զրկում ենք համայնքում և հարակից բնակավայրերում ապրող երիտասարդ շնորհալի սերնդի ինքնադրսևորմանն ու կրթմանը։

Узнать больше