Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
26 Ալվարդ Մամյան 18.02.2025 21:41:34 Առաջարկում եմ հստակ սահմանել այն առավելությունները,որոնք կունենան հեռավար կրթության կազմակերպման գործընթացին ներգրավված ուսուցիչները։ Ընդունվել է ի գիտություն:
27 Ալվարդ Մամյան 20.02.2025 19:59:55 Ըստ կարգի 15-րդ կետի ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն իրականացնող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով:Առաջարկում եմ վերանայել այդ կետը և ավելի բարձր վարձատրել այդ ուսուցիչներին,քանի որ այս աշխատանքը մեծ ռիսկեր է պահանջում: Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
28 Մանե Մալխասյան 18.02.2025 23:56:28 Ողջունելի նախագիծ է: Խնդրի լուծման բավականին արդիական տարբերակ: Ունեմ մի քանի առաջարկ հետևյալ նախագծի վերաբերյալ. 1) ԴԿՏ համակարգում հեռավար դասավանդել ցանկացող ուսուցիչների համար ստեղծել գրանցվելու հնարավորություն: 2) Կազմակերպել ԴԿՏ համակարգում նախապես գրանցված ուսուցիչների` հեռավար ուսուցման համար անհրաժեշտ գործիքների կիրառման հմտությունների վերապատրաստումներ, որոնք կնպաստեն կարողունակահեն կրթության կազմակերպմանը: 3) Հեռավար դասավանդելու առավելություն տալ կամավոր ատեստավում անցած և\կամ որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչներին: 4) Կրթության կառավարման լիազոր մարմնի ֆինանսավորմամբ, յուրաքանչյուր կիսամյակ կազմակերպել ուսուցչի առնվազն մեկ այցելություն համապատասխան դպրոց: Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
29 Բելա Ղազումյան 20.02.2025 10:12:40 Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար կրթություն կազմակերպելու համար ես առաջարկում եմ ներգրավել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ավագ կուրսերում սովորող ուսանողներն' հաստատության համապատասխան երաշխավորագրին առկայության դեպքում։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
30 Սամվել Կոստանդյան 20.02.2025 14:08:23 Առաջարկում եմ. իրավական ակտի 10-րդ կետում շարադրված «կամ օպերատորի» բովանդակությունը փոխարինել «կամ էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի» բովանդակությամբ՝ համապատասխանեցնելով այն ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ հաստատված Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկի, դրանց նկարագրերի պահանջներին (Հավելված 1 ) Շնորհակալություն:
31 Սամվել Կոստանդյան 20.02.2025 14:09:30 Առաջարկում եմ. սույն կարգի 11-րդ կետում շարադրված «անհատական կրթության պլան» բովանդակությունը փոխարինել «անկատական ուսուցման պլան» բովանդակությամբ՝ համապատասխանեցնելով այն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին (հոդված 13, կետ 1, ենթակետ 10.8) Շնորհակալություն:
32 Ռուզաննա Վերանյան 20.02.2025 23:20:05 Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար կրթություն կազմակերպելու համար ես առաջարկում եմ ներգրավել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ավագ կուրսերում սովորող ուսանողներն' հաստատության համապատասխան երաշխավորագրին առկայության դեպքում,ինչպես նաև առաջարկում եմ ընդգրկել թոշակառուներին ,եթե տիրապետում են 21֊րդ դարի հմտություններին։ Ընդունվել է ի գիտություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: