Добавить в избранное

В стадии разработки

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

   Հաշվի առնելով վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և դրա անբաժանելի մաս կազմող էլեկտրոնային քարտեզագրական հարթակների զարգացման և նոր թվային գործիքներով համալրման միտումները, ինչպես նաև քարտեզագրական հարթակներում առկա բազային տարածական տվյալների տրամադրման ժամանակակից ծրագրային հնարավորությունների ներդրման, ֆիզիկական և իրավաբանական անձանց արդիական և օպերտաիվ տեղեկատվության ապահովվման կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացում կատարել «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում (e-cadastre.am) ներկայումս ներդրվել է թվային գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով .shp (Էս ԷԻՉ ՓԻ) վեկտորային ձևաչափով տրամադրել կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվություն, սակայն այն իրականացվում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումը ներկայացնելու օրվանից երրորդ աշխատանքային օրը: Հետևաբար, այս դեպքում հնարավոր չի լինում ապահովվել տրամադրվող տեղեկատվության արդիականությունը և արագությունը, որոնք իրենց հերթին անդրադառնում են շահագրգիռ կողմի արդյունավետ աշխատանքների իրականացմանը և արդյունքում նվազում է հետաքրքրությունը վերը նշված մեթոդով տեղեկատվության ձեռք բերմանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որի ինքնաշխատ եղանակով ստացվող տեղեկատվությունը պետք է ներբեռնվի անմիջապես:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզների բազային տեղեկատվության տրամադրումը էլեկտրոնային հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով իրականացվելու է անիմիջապես, որի պարագայում օգտվողները կտիրապետեն արդիական տեղեկատվությանը, կունենան ժամանակի խնայում և հնարավորություն՝ կայացնելու օպերատիվ ու հիմնավորված որոշումներ։

       4․Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

  1. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 1-ին կետով նախատեսված «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշումներով հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:

  • Обсуждалось

    05.02.2025 - 26.02.2025

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1382

Принт