Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Նորայր Գրիգորյան 05.02.2025 08:45:21 Քաղաքի Սահմանադրության հրապարակի երթևեկության սխեմայից ակնհայտ է, որ լիցքավորման կայանների մուտքի ու ելքի հնարավորությունները լիովին վերացվում են։ Այնինչ` պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում բոլոր սուբյեկտների սեփականության իրավունքից բխող իրավազորություններն ապահովելու հարցում, որի մասին իրենց որոշումներում հետևողականորեն նշել են ՄԻԵԴ֊ը, ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարանները։ Ավելին` համայնքը, չսպասելով նշված սխեմայի ուժի մեջ մտնելուն` արդեն իսկ փաստացի այդ հատվածներում տեղադրել է նախագծով սահմանվող ճանապարհային նշանն ու կատարել գծանշումը, որոնք, ըստ datalex.am կայքից բխող տեղեկությունների` վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում։ Ուստի` առաջարկվում է նախ` պարզել համայնքի կողմից կատարված նման գործողությունների իրավաչափությունը, այնուհետև հարցը դիտարկել ընդունման ենթակա սխեմայով սեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու տեսանկյունից։ Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար։ Այն սահմանված կարգով կքննարկվի ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացության ստացումից հետո, Համայնքի ավագանու նիստին ներկայացնելիս։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: