Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21 - Ի N 1815 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ  21 - Ի N 1815 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի  21-ի N 1815-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ։

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի  21-ի N 1815-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815-Ն որոշման մեջ լրացումների իրականացման համար հիմք է հանդիսացել Պետական եկամուտների կողմից բարձրացված խնդիրը։ Մասնավորապես, որոշմամբ սահմանված գործող  դրույթների համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետություններից և ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքները կհայտնվեն ԵԱՏՄ մաքսային տարածքում մինչև համապատասխան թույլտվության տրամադրումը և մաքսային մարմինների կողմից հնարավոր չի լինի ապահովել որոշմամբ նախատեսված քանակից ավելի քանակով ներմուծվող ապրանքների մասով համապատասխան արգելքի պահպանվածության նկատմամբ հսկողությունը։

Նշված խնդրի լուծման նպատակով՝ առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներկրման նպատակով՝ հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում, որի հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը պահանջվող տեղեկատվությունը փոխանցում է Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև իրականացնում է ներկայումս գործող որոշմամբ սահմանված ժամանակավոր քանակական սահմանափակման մասով հաշվառում։

Միաժամանակ, նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի բուծման նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի նշանակման կետ հասնելուց հետո անցկացվում է առնվազն 21 օր տևողությամբ կարանտին, իսկ սպանդի նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերը նշանակման կետ հասնելուց հետո ենթարկվում են սպանդի 72 ժամից ոչ ուշ համաձայն՝ 2010 թվականի հունիսի 18-ի Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին թիվ 317 որոշման դրույթների։ Հայտատուի կողմից վերոնշյալ դրույթների խախտման դեպքում, ամեն հաջորդ ներմուծման ժամանակ թույլատրվող գլխաքանակը ենթակա է կրկնակի նվազման։

    3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

4 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում, նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4․ կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության օրենսդրության կատարելագործմանը։

7 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

       Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Обсуждалось

    31.01.2025 - 15.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2838

Принт

Предложения

Վարդան Պետրոսյան

06.02.2025

Սահմանադրության` «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: 23.12.2021թ․ ՍԴՈ-1621 որոշմամբ էլ Սահմանադրական դատարանն արձանագրել է, Սահմանադրության 39 և 79-րդ հոդվածներով ամրագրված կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրությունը որպես իրավական պետության հիմնաքար դիտարկել է իրավունքի գերակայությունը, որի երաշխավորման առանցքային բաղադրատարրն իրավական որոշակիության սկզբունքն է՝ իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների: Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի՝ չի կարող ձևական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Օրենքը դիտարկելով որպես պարտականության սահմանման (իրավունքի սահմանափակման) իրավական ձև՝ սահմանադիրը կանխորոշել է սահմանափակումների հիմքերը և ծավալը, ինչպես նաև բավարար չափով որոշակի լինելը: Դա ենթադրում է, որ անձի համար պարտականություն սահմանելիս օրենսդիրը պարտավոր է օրենքով բավարար հստակությամբ սահմանել այդ պարտականության հիմքը և ծավալը: Հիշատակված սահմանադրաիրավական չափորոշիչներին բավարարող օրենքի կատարումն ապահովելու նպատակով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով օրենսդիրն օժտված է Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան մարմիններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելը լիազորելու հայեցողությամբ, որոնք իրենց բնույթով կկոնկրետացնեն օրենքով սահմանված պարտականությունների իրավական բովանդակությունը: Այսպիսով՝ նախագծում նշված` «2․5․ Սպանդի նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերը նշանակման կետ հասնելուց հետո Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշման դրույթներին համաձայն 72 ժամում սպանդի չենթարկելը հինք է համդիսանում հաջորդ ներմուծման հայտերը մերժելու համար։», սահմանմամբ նախատեսվում է սահմանադրությամբ և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների սահմանափակում, այն է սահմանված ժամկետներում սպանդի չենթարկելը հիմք է անձին՝ հաջորդ անգամ ներմուծելու իրավունքից զրկելու համար։ Այսինքն՝ ենթաօրենսդրական իրավական ակտի նախագծով նախատեսվում է ընդունել հիմնարար իրավունքները սահմանափակող նորմ, որի բացառիկ լիազորությունը տրված է օրենսդիր մարմնին։

Վարդան Պետրոսյան

04.02.2025

Նախագծում նշվածը` «2․5․ Սպանդի նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերը նշանակման կետ հասնելուց հետո Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշման դրույթներին համաձայն 72 ժամում սպանդի չենթարկելը հինք է համդիսանում հաջորդ ներմուծման հայտերը մերժեցլու համար։», ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվություն սահմանող նորմերը պետք է լինեն օրենքով, ոչ թե ենթաօրենսդրական իրավական ակտով։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: