Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջների կատարումով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նշված պահանջը ձևակերպվել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-215-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 21․06․2024 թվականից, ինչպես նաև՝ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-214-Ն օրենքով, որը նույնպես ուժի մեջ է մտել 21․06․2024 թվականից։ Անհրաժեշտ է Ջերմուկ  համայնքում սահմանել նորմատիվ իրավական պահանջներ՝ ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենսդրական՝ վերը հիշատակված փոփոխություններին ու լրացումներին համապատասխան համայնքի ավագանին դեռևս որոշում չի կայացրել, մինչդեռ դրա անհրաժեշտությունը բխում է ոչ միայն իրավական, այլ նաև՝ առաջացող իրավահարաբերությունների կարգավորման պահանջից։   

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է կանոնակարգել համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով  նախատեսված շրջիկ առևտրին և դրա հետ կապված այլ իրավահարաբերություններին  ներկայացվող պահանջները, այդ թվում՝  թույլտվությունների տրամադրման գործընթացը:

4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը 

«Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։  

  • Обсуждалось

    27.01.2025 - 12.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Вайоц Дзорская область муниципалитет Джермука

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2090

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: