Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդհոդվածի 5-րդ մասով, 33-րդհոդվածի 3-րդ մասով,

 

1./Հաստատել  Վայք  համայնքի  2025 թվականի  բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝  997683,7  հազար ՀՀ դրամ,

բ) ծախսերի գծով՝  1209124,3  հազար ՀՀ դրամ,

գ) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝  211440,6 հազար ՀՀ դրամ:

2.  Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:

3.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:

4.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայնհատված 3-ի:

5.  Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայնհատված 4-ի:

6.  Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայնհատված 5-ի:

7.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայնհատված 6-ի:

8.  «ՀայաստանիՀանրապետությանբյուջետային  համակարգի  մասին» ՀՀօրենքի 33-րդհոդվածի 3-րդ մասի համաձայն`

ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի  15%-ը:

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

  • Обсуждалось

    23.01.2025 - 07.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Муниципалитет Вайка Вайоц Дзорской области

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2266

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: