Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶԻ  ԳԱՎԱՌ  ՀԱՄԱՅՆՔԻ 2025  ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Գավառ համայնքի  2025 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   38-րդ,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջները:Նախագիծը մշակելիս  հաշվի է առնվել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ  բյուջեի մնացորդների մասին Հայաստանի Հանրապետության  ֆինանսների  նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից տրված տեղեկանքը։

Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների,

  1. վարչական բյուջեի եկամուտները կազմում է՝ 3,079,752.500 /երեք միլիարդ յոթանասունինը միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից՝

սեփական եկամուտներ    911,071.700 /ինը հարյուր տասնմեկ միլիոն յոթանասունմեկ  հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ

  1. վարչական բյուջեի ծախսերը կազմում է՝ 3,085,232,700 /երեք միլիարդ ութսունհինգ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,
  2. վարչական բյուջեի դիֆիցիտը (պակասուրդը) կազմել է՝ 5,480,200 /հինգ միլիոն չորս հարյուր ութսուն հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, որը ֆինանսավորվելու է 2025 թվականի հունվարի 1-ի վարչական բյուջեի 350,549,200 /երեք հարյուր հիսուն միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ մնացորդից և ուղղվելու է նախորդ տարվա պարտքերի մարմանը։
  3. Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կազմում է 1,119,883,200  /մեկ միլիարդ մեկ հարյուր տասնինն միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, որից՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը՝ 920,000,000 /ինը հարյուր քսան միլիոն/ ՀՀ դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը՝ 199,883,200 /մեկ հարյուր իննսունինը միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր / ՀՀ դրամ։

            5․Ֆոնդային բյուջեի ծախսերը կազմում է 1,465,033,600  /մեկ միլիարդ չորս հարյուր վաթսունհինգ միլիոն երեսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ։

            6․ ֆոնդային բյուջեի դիֆիցիտը  (պակասուրդը) կազմում է՝ 345․150,400 /երեք հարյուր քառասունհինգ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, որից՝ 345,069,000 / երեք հարյուր քառասունհինգ միլիոն վաթսունինը հազար/ ՀՀ դրամը վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մանացորդից ֆոնդային բյուջե ուղղվող գումարն է, իսկ 81,400 /ութսունմեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամը ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդն է։ ֆոնդային բյուջեի դիֆիցիտը ուղղվելու է ֆոնդային բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։

  1. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը սահմանել 923,500,000 /ինը հարյուր քսան երեք միլիոն հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը՝ 920,000,000 /ինը հարյուր քսան միլիոն/ ՀՀ դրամ։

 

  1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտների ընդհանուր գումարը կազմում է 3,079,752.500ՀՀ դրամ, որից՝

1)  Հարկեր և տուրքեր

Հարկային եկամուտները և տուրքերը 2025 թվականի համար կազմում է 638, 525․800 ՀՀ դրամ, որից՝

ա. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հաշվարկված հողի հարկի գծով կազմում է 26,724.900 ՀՀ դրամ:

բ. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հաշվարկված շենքերի և շինությունների գույքահարկի գծով մուտքերը  կազմում է 9,068.400 ՀՀ դրամ:

գ. 2025 թվականի համար համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկի գծով մուտքերը կազմում է 166,319.300 ՀՀ դրամ:

դ. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով նախատեսվել է  409,673,800  ՀՀ դրամ:

ե. Տեղական տուրքերի գծով նախատեսվել են 11,739,400 ՀՀ դրամ:

զ. Պետական տուրքերի գծով նախատեսվել է 15,000.000 ՀՀ դրամ, որից նոտարական ծառայության գծով 8,000.000 ՀՀ դրամ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գծով  7,000.000  ՀՀ դրամ:

2)  Պաշտոնական դրամաշնորհներ.

Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիաներ տրամադրելու սկզբունքով Գավառ համայնքին 2025 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարը կազմել է՝ 2,154,421.500 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացման /սուբվենցիաներ ՝ազգային նվագարանների գծով/ գումարը կազմում է 9,804.900 ՀՀ դրամ:

3)  Այլ եկամուտները  2024 թվականի բյուջեով նախատեսվել է  277,000,300  ՀՀ դրամ՝ այդ թվում.

ա. Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝ 34,547,700 ՀՀ դրամ:

բ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝  6,325,000 ՀՀ դրամ:

գ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ՝ 2,626,700 ՀՀ  դրամ:

դ. Այլ գույքի վարձակալությունից մուտքեր՝ 14,297,000 ՀՀ  դրամ:

ե. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները կազմում է  4,454.400  ՀՀ դրամ:

զ. Տեղական վճարների գծով ցուցանիշները ծրագրվել է հիմք ունենալով ավագանու կողմից սահմանված Գավառ համայնքում տեղական վճարների  դրույքաչափերը: Տեղական վճարները նախատեսվել է 203,749,500 ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքները ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ 200,000 ՀՀ դրամ, համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ 3,000.000 ՀՀ դրամ, համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար՝ 74,712,000 ՀՀ դրամ, Ջրմուղ-կոյուղու համար ( այն բնակավայրերում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում)՝ 3,650,000 ՀՀ դրամ /Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն/, համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 63,075.000 ՀՀ դրամ, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ 59,112,500 ՀՀ դրամ,

է․ Ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 8,000.000 ՀՀ դրամ:

ը. Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ՝ 500,000 ՀՀ դրամ:

թ. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ է նախատեսվում 2,500.000 ՀՀ  դրամ:

 

 

2․  Բյուջեի ծախսերի պլանավորում

Վարչական բյուջեի ծախսերը կազմել է՝ 3,085,232,700ՀՀ դրամ,

  1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 552,342,4 ՀՀ դրամ, որից՝

ա/ Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում 440,429,600 ՀՀ դրամ

բ/ ընդհանուր բնույթի այլ ծառայություններ՝ 9,162,000 ՀՀ դրամ

գ/ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 102,750,800 ՀՀ դրամ

  1.  Պաշտպանություն՝  2,500,000 ՀՀ դրամ
  2. Գյուղատնտեսություն՝ 1,000,000 ՀՀ դրամ
  3. Ոռոգում՝ 2,000,000  ՀՀ դրամ
  4. Ճանապարհային տրանսպորտ՝ 249,624,000  ՀՀ դրամ
  5. Աղբահանություն՝ 218,624,000 ՀՀ դրամ
  6. Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար՝  10,800,000 ՀՀ դրամ
  7. Շրջակա միջավայրի պաշտպանություն այլ դասերին չպատկանող՝ 15,000,000 ՀՀ դրամ
  8. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն՝ 90,000,000 ՀՀ դրամ
  9.  Առողջապահություն՝  3,400,000  ՀՀ դրամ
  10. Հանգիստ մշակույթ և կրոն՝  127,672,600 ՀՀ դրամ
  11. Կրթություն՝ 876,769,700 ՀՀ դրամ
  12. Սոցիալական պաշտպանություն՝ 12,000,000 ՀՀ դրամ
  13. Պահուստային ֆոնդ՝ 923,500,000 ՀՀ դրամ

Ֆոնդային բյուջեի ծախսերը կազմել է՝ 1,465,033,600 ՀՀ դրամ,

1․ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 186,768,300 ՀՀ դրամ, որից՝

ա/ Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում 116,250,000 ՀՀ դրամ

բ/ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 70,518,300 ՀՀ դրամ

       2․Գյուղատնտեսություն՝  4,000,000 ՀՀ դրամ

       3․ Ոռոգում՝ 38,150,000  ՀՀ դրամ

 4․ Ճանապարհային տրանսպորտ՝ 753,172,600 ՀՀ դրամ

        5․ Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն՝ 91,500,000 ՀՀ դրամ,որից՝

            ա/ բնակարանային շինարարություն՝ 90,000,000 ՀՀ դրամ

            բ/ ջրամատակարարում՝ 1,500,000 ՀՀ դրամ

        6․ Հանգիստ մշակույթ և կրոն՝ 223,417,800 ՀՀ դրամ, որից՝

           ա/ Գրադարաններ՝  1,550,000

           բ/ Մշակույթի տներ՝   34,935,500 ՀՀ դրամ

           գ/ Հանգիստ, մշակույթ և կրոն՝ 186,932,300 ՀՀ դրամ

         9․ Կրթություն՝ 168,024,900 ՀՀ դրամ, որից՝

            ա/ նախադպրոցական կրթություն՝ 151,210,900 ՀՀ դրամ

             բ/ արտադպրոցական դաստիրակություն՝ 16,814,000 ՀՀ դրամ

 

 

 

  • Обсуждалось

    15.01.2025 - 31.01.2025

  • Тип

    Финансовый отчет

  • Область

    Государственные доходы, Социальное обеспечение, Спорт и молодежь, Культура, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Местное самоуправление

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Гавар

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1994

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: