Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ կետով և  հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան  համայնքի ավագանին  որոշում  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով` 4,892,490․8 հազար դրամ,
2) ծախսերի գծով` 4,892,490․8 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի.
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ` համաձայն N 4 հավելվածի.
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն N 5 հավելվածի.
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները.
9. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների.
2) բյուջետային տարվա ընթացքում փոփոխությունները կատարել առանց սահմանափակումների.
10. Համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը առաջնահերթ կարգով ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը:
11․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
12․ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

  • Обсуждалось

    10.01.2025 - 25.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Сюникская область муниципалитет Капана

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2115

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: