ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
- Ավելացնել 1 կետ հետևյալ բովանդակությամբ․
«3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ծագման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207, 7224, 7403, 7601, 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների վերամշակման նպատակով ձեռքբերման կամ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207, 7224, 7403, 7601, 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ տեղական արտադրողի կողմից այդ ապրանքների՝ սեփական պահեստում ժամանակավոր պահպանության նպատակով ներգրավվող վարկերի սուբսիդավորման ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։»։
- 4-րդ կետից հանել «NN 1 և 2» բառերը։
- Ավելացնել նոր Հավելված 3՝ համաձայն հավելվածի։
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի -ի N –Լ որոշման |
|
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 20-ի N 355– Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
1․ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Սույն հավելվածով հաստատված նպատակային ծրագրի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն վերամշակման նպատակով՝ տեղական արտադրողի կողմից արտադրված նպատակային ծրագրով սահմանված ապրանքերի ձեռքբերման միջոցով արտադրության անընդհատության ապահովման, ինչպես նաև նպատակային ծրագրով սահմանված ապրանքներ արտադրողների կողմից արտադրված այդ ապրանքների՝ սեփական պահեստում պահելու արդյունքում հնարավոր դրամական հոսքերի դադարի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրների լուծման օժանդակության նպատակով, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արտադրության շղթայի երկարացմանը, հետևաբար նաև արտադրության ծավալների ավելացմանը և տնտեսական աճին։
2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
- Սույն նպատակային ծրագրի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
- Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի),տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի, որի դեպքում վարկերի վերադարձի ռիսկը կրում են ֆինանսական կազմակերպությունը կամ միջազգային զարգացման կազմակերպությունը կամ երկուսը միասին:
4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին`
- Հայաստանի Հանրապետության ծագման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների՝ վերամշակման նպատակով ձեռքբերման նպատակով
- ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ տեղական արտադրողների կողմից այդ ապրանքների՝ սեփական պահեստում ժամանակավոր պահպանության նպատակով։
5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
6.Օժանդակության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով.
2) ժամկետը՝ 1 տարի.
3) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
4) վարկի առարկայի արժեքը ներառում է ապրանքի ձեռքբերման գինը կամ սեփական պահեստում ապրանքի պահպանության հետևանքով արտադրողի կրած տնտեսական վնասի չափը.
5) Վարկի գումարի չափը չի կարող գերազանցել՝
- տեղական արտադրողի կողմից արտադրված նպատակային ծրագրով սահմանված ապրանքների վերամշակման նպատակով ձեռքբերման դեպքում՝ 5 մլրդ ՀՀ դրամ,
- նպատակային ծրագրով սահմանված ապրանքներ արտադրողի կողմից այդ ապրանքների՝ սեփական պահեստում ժամանակավոր պահպանության դեպքում՝ 5 մլրդ ՀՀ դրամ.
6) վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի միջոցով․
7) վարկային պայմանագրով նախատեսված վարկառուի կողմից ապրանքի ձեռքբերումը կամ սեփական պահեստում ապրանքի պահպանությունը չիրականացվելու հանգամանքներ ի հայտ գալու դեպքում՝ ամբողջ տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն։
- Նպատակային ծրագրով վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարում է ձեռքբերված հումքի օտարման կամ պահեստավորված ապրանքի օտարման, օգտագործման կամ որևէ այլ հիմքով պահեստավորված չհամարվելու դեպքում։
- Վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը մեկնարկում է վարկի տրամադրման օրվանից։
- Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
- ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Նպատակային ծրագրի շրջանակներում վարկ ստանալ ցանկացող տնտեսավարողը, որը համապատասխանում է նպատակային ծրագրով նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, նպատակային ծրագրով սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ նպատակային ծրագրի 11-րդ կետով սահմանված չափերով։
- Մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկի տոկոսադրույքի՝ սույն նպատակային ծրագրի շրջանակներում սուբսիդավորման չափը կազմում է՝
ա) նպատակային ծրագրով սահմանված Հայաստանի Հանրապետությա ծագման ապրանքների վերամշակման նպատակով ձեռքբերման դեպքում՝ վարկի տոկոսադրույքի 10%:
բ) նպատակային ծրագրով սահմանված ապրանքներ արտադրողի կողմից այդ ապրանքների՝ սեփական պահեստում ժամանակավոր պահպանության դեպքում՝ 6 %։
- Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
13․Նպատակային ծրագիրը գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
14.Նպատակային ծրագրին կարող են մասնակցել նպատակային ծրագրի պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները՝ անկախ նախկինում պետական աջակցության նպատակային ծրագրերին մասնակցած լինելու փաստից։
15.Նպատակային ծրագրի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները հաշվետու տարվա ավարտից հետո պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել նպատակային ծրագրի պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն։
- Մոնիթորինգի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում տնտեսավարողի համաձայնությամբ կարող են տրամադրվել Հաշվեքննիչ պալատին։»։
-
Обсуждалось
08.01.2025 - 24.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2265
Принт