Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի________________-ի   N-         Ն

 

 «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի  7-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1) խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և կազմակերպչի պատասխանատու անձ համարվելու միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նպատակով լիազոր մարմին ներկայացվող միջնորդության ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) կազմակերպչի պատասխանատու անձ համարվելու նպատակով լիազոր մարմին ներկայացվող միջնորդության ձևը` համաձայն N 3 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
_____ -ի _____ -ի N         որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և կազմակերպչի պատասխանատու անձ համարվելու ստուգում անցնելու համար լիազոր մարմին միջնորդության (այսուհետ՝միձնորդություն), տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Հասկացություններն օգտագործվում են « Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստով:
  3. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, նաև կազմակերպչի պատասխանատու անձ համարվելու նպատակով անձինք լիազոր մարմին են ներկայացնում համապատասխանաբար սույն որոշման 1-ին կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերով սահմանված միջնորդությունները և սույն կարգով սահմանված անհրաժեշտ կից փաստաթղթերը։
  4. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում միջնորդությանը կից ներկայացվում են նաև միջնորդությունում նշված բոլոր ֆիզիկական անձանց՝ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող՝ պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը:
  5. Կազմակերպչի պատասխանատու անձ համարվելու նպատակով միջնորդությանը կից լիազոր մարմին է ներկայացնում կազմակերպչի պատասխանատու անձի թեքնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
  6. Օտարերկրյա քաղաքացիները կամ մշտական բնակություն ունեցող անձինք լիազոր մարմին են ներկայացնում (առկայության դեպքում) նաև իրենց քաղաքացիության պետության կամ մշտական բնակության վայրից համապատասխան մարմնի կողմից տրված և պատշաճ կերպով հաստատված՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու, կամ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու մասին տեղեկանք, ինչպես նաև համապատասխան տեղեկանք ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահմանափակում չունենալու մասին։
  7. Օտարերկրյա կազմակերպությունները լիազոր մարմին են ներկայացնում նաև կազմակերպչի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ հանդիսացող իրավաբանական անձանց նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ, փայատիրոջ կամ մասնակցի կամ տնօրենի վերաբերյալ՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։
  8. Միջնորդությունը և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ թղթային տարբերակով:
  9. Թղթային տարբերակով միջնորդությունը և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին են ներկայացվում առձեռն կամ փոստային առաքմամբ:
  10. Միջնորդությունը և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացված են համարվում առձեռն ներկայացնելու դեպքում` լիազոր մարմնի կողմից՝ ստացականի, իսկ փոստի միջոցով` փոստի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից։
  11. Միջնորդությունը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերենով, «Յունիկոդ» կոդավորմամբ տառատեսակով:
  12. Միջնորդությունը և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում դրանք ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով: Միջնորդության և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի՝ լիազոր մարմնում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր:
  13. Լիազոր մարմինը սույն կարգով սահմանված պահանջվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը:
  14. Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու կամ սույն կարգի 13րդ կետով նախատեսված համապատասխանության ստուգման ժամկետը չերկարաձգվելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:
  15. Սստուգման արդյունքով Լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են Օրենքի 6-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերը, կամ Լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով։ Դրամական միջոցները հանցավոր ճանապարհով ձեռք բերված չլինելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է անձը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
_____ -ի _____ -ի N         որոշման

 

Ձև

 

ԱՆՁԻ ԿԱՄ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ

 

  1. Կազմակերպչի տվյալները՝

1) անվանումը

2) պետական գրանցման համարը

3) ՀՎՀՀ-ն

4) լիցենզիայի համարը

5) գտնվելու վայրը

6) գործունեության իրականացման վայրը

7) կապի միջոցները՝

ա. հեռախոսահամարը

բ. էլեկտրոնային փոստը

  1. Մասնակցության ավելացման ձևը՝

1) կազմակերպչի՝ այլ մասնակցից (մասնակիցներից) բաժնեմասի ձեռքբերում՝

ա. բաժնեմաս ձեռք բերող մասնակից (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը),

բ. օտարող մասնակից (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը).

2) բաժնեմասի ավելացում կազմակերպչի կանոնադրական կապիտալում՝ նոր ներդրման արդյունքում՝ ներդրող մասնակից (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը).

3) մասնակցի բաժնեմասի ավելացում այլ մասնակիցների բաժնեմասերի՝ ընկերության կողմից հետգնման արդյունքում՝

ա. հետգնման արդյունքում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակից (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը),

բ. բաժնեմասը ընկերությանը վաճառող մասնակից (մասնակիցներ) (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը).

4) Այլ (մասնավորեցնել):

  1. Ներդրման ծագման աղբյուրների մասին տեղեկություններ և հիմնավորումներ՝

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

  1. Նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակցի իրական շահառուներ՝

1) իրական շահառուները համընկնում են մասնակցի հետ (այլ շահառուներ չկան).

2) իրական շահառուներ առկա են (տեղեկություններ վերջիններիս մասին)՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները կամ անվանումը և գրանցման համարը:

  1. Սույն միջնորդությունը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ նշանակալից մասնակցություն ձեռք բերող բաժնետերը (բաժնետերերը), փայատերը (փայատերերը) կամ մասնակիցը (մասնակիցները) կամ նրանց իրական շահառուները, կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝

1) չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը՝

ա. դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

բ. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

գ. սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,

դ. հանդիսացել է խաղային գործունեության այն կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու, որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց,

ե. չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն),

զ. հանդիսացել է խաղային գործունեության այն կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու, որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց.

2) չի հանդիսանում այնպիսի իրավաբանական անձ՝

ա. որի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին,

բ. որը գտնվում է սնանկացման վարույթում,

գ. որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց.

դ. որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):

  1. Միջնորդությանը կից ներկայացվում ենմիջնորդությունում նշված բոլոր ֆիզիկական անձանց՝ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող՝ պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը`

 

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

Միջնորդությունը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

Միջնորդություն ներկայացնող            

________________________

(ստորագրությունը)

________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2025 թվականի
_____ -ի _____ -ի N         որոշման

 

Ձև

 

 ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

  1. Կազմակերպչի տվյալները՝

1) անվանումը

2) պետական գրանցման համարը

3) ՀՎՀՀ-ն

4) լիցենզիայի համարը

5) գտնվելու վայրը

6) գործունեության իրականացման վայրը

7) կապի միջոցները՝

ա. հեռախոսահամարը

բ. էլեկտրոնային փոստը

  1. Կազմակերպչի պատասխանատու անձի թեկնածուի տվյալները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը

2) անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

3) պաշտոնի անվանումը

4) պաշտոնական գործառույթների նկարագրությունը

5) պատասխանատու անձի թեկնածուի՝ 4 x 6 չափսի երկու լուսանկար

  1. Սույն միջնորդությունը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ պատասխանատու անձի թեկնածուն չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն և դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

  1. Միջնորդությանը կից ներկայացվում են՝

1) պատասխանատու անձի թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

  1. Միջնորդությունը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

Միջնորդությունը ներկայացնող

________________________

(ստորագրությունը)

__________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

  • Обсуждалось

    07.01.2025 - 22.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1467

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: