Նախագիծը նպատակ ունի սահմանել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2-րդ կետը:
Ծրագրի ընդունումը պայմանավորված է ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով: Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում, և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։
Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝
- Ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը,
- Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը,
- Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,
- Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: