Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը  

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի  N 81-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին է, որի 5-րդ կետով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  թույլատրվել է ի թիվս այյլ ձեռնարկատիրական գործունեության տեսակների՝ իրականացնել հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում։ 

2024 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-129-Ն օրենքի 8-րդ հոդվածով Ջրային օրենսգրքի 37.1 հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն սահմանվել է Արարատյան դաշտի՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի սահմանած Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ,իսկ  շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հունիսի 5-ի 198-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) սահմանվել է Արարատյան դաշտի՝ Արարատի և Արմավիրի մարզերի՝ նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն արգելվող համայնքները։

Հայաստանի Հանրապետության կառավարության  2023 թվականի  օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 1332-Ն  որոշման համաձայն՝ ցանկացած նպատակով ջրօգտագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկում անհրաժեշտ է ներառել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված   հիդրոերկրաբանական տեղեկատվությունները։

Համադրելով վերոնշյալ իրավական նորմերի դրույթները և հաշվի առնելով, որ Հրամանն ընդունվել է 2024 թվականին, անհրաժեշտություն է առաջացել  կատարել համապատասխան լրացում՝ Որոշման մեջ բացառություն սահմանելով Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված դեպքերի համար։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման նախագծով համաձայն Հրամանով սահմանված արգելվող համայնքների՝ սահմանափակվել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրվող   հիդրոերկրաբանական տեղեկատվությունների  (խորհրդատվությունների) կազմման և տրամադրման ձեռնարկատիրական գործունեության իրականացման իրավունքը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործունեությունը կիրականացնի համաձայն գործող սահմանափակումների և Հրամանով արգելվող համայնքների համար  հիդրոերկրաբանական տեղեկատվություններ չի տրամադրի։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Обсуждалось

    03.01.2025 - 22.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3686

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: