Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Անհրաժեշտություն

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 035/2014) դրույթներով սահմանված պահանջները։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 47․16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, ինչպես նաև՝ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի» 83-րդ հոդվածի 1-ին մասը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը՝ հաշվի առնելով, որ ներկայումս այդ արտադրանքի նկատմամբ արդեն գործում եմ ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, այլ Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված պարտադիր պահանջները։ 

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը։  Չնայած այս հանգամանքին՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք (հին տուփերով)։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ծխախոտային արտադրանքի արտադրություն և ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ (նշանակվել են տուգանքներ)՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ, որի համար հիմք հանդիսացող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 47․16-րդ հոդվածում առկա է միայն Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված պահանջների մասին դրույթը՝ այն ինչ ներկայումս արդեն գործողության մեջ է դրվել Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգը։ Փոփոխություն է կատարվել նաև վարչական պատասխանատվության (տուգանքի)  դրույքաչափում։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի»  47․16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով կարգավորվում են միայն Հայաստանի Հանրապետությունում կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հետ կապված իրավակարգավորումները, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություն առաջնորդվում է ԵԱՏՄ սահմանված կարգավորումներով, անհրաժեշտ է փոփոխություն կատարել՝ սահմանելով ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող արտադրանքի համար վարչական պատասխանատվություն։ Ծխախոտային արտադրանքի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում հանդիպել են այնպիսի իրավիճակներ, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձը կրկին կատարում է միևնույն վարչական իրավախախտումը։

Հաշվի առնելով այն, որ գործող իրավակարգավորումներով տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրության և ներմուծման համար նախատեսված տուգանքի չափը փոքր է, հետևաբար իրավախախտում թույլ տված անձը ուղղակի վճարում է տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանքը՝ միևնույն ժամանակ չդադարեցնելով իր ոչ իրավաչափ վարքագիծը։

 

 

4 Կարգավորման նպատակը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նպատակաուղղված են ապահովելու ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև կանխարգելելու վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո իրավախախտում կատարած անձանց ոչ իրավաչափ վարքագծի կատարումը կրկնելու դեպքերը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6 Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերը նպատակաուղղված են ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում արտադրության ու շրջանառության բացառմանը։

 

7 Այլ տեղեկություններ

            «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

            Օրենքների ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել նաև «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

 

8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծերի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Обсуждалось

    27.12.2024 - 13.01.2025

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3252

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: