Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հասմիկ Մանթաշյան 26.12.2024 20:59:09 | Սա կբերի նրան,որ գյուղական բնակավայրերում ֆիզիկա,քիմիա,կենսաբանություն, աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչները ստիպված կլինեն դուրս գալ աշխատանքից, քանի որ առանց այդ հավելավճարների նրանք կստանան ընդամենը 40000-50000 դրամ աշխատավարձ, տվյալ առարկաների ժամերը դպրոցում շատ քիչ են,հաշվի առնելով այն հանգամանքը,որ նոր չափորոշիչներով ուզենք թե չուզենք գոնե երկուսը 10-րդ դասարանից սկսած դուրս են մղվում: Այսինքն 6 ժամ է մնում շաբաթական դասավանդեն, նույնիսկ կարող է աշխատավարձը դառնա 20000-30000 դրամ,ոչ մեկը նման ծիծաղելի աշխատավարձով չի աշխատի | ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրեքնով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված կարգերը և դրանք հաստատել ՀՀ կառավարության որոշումներով, ընդ որում բովանդակային առումով փոփոխություններ տեղի չեն ունենում և ուսուցիչները շարունակելու են ստանալ լրավճարները: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ևս դրված է e-deaft.am կայքում: | |||
| 2 | Հասմիկ Մանթաշյան 26.12.2024 21:02:46 | Ուսուցիչները առանց այդ էլ աշխատավարձի որոշ մասը հատկացնում են մի վայրից մյուսը տեղափոխվելու ճանապարհածախսի համար, ինչի եք այդ ճանապարհածախսի չնչին գումարներից ևս զրկում առանց այդ էլ ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչներին: | ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրեքնով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված կարգերը և դրանք հաստատել ՀՀ կառավարության որոշումներով, ընդ որում բովանդակային առումով փոփոխություն տեղի չի ունենում կարգում՝ և շարունակվելու է ճանապարհածախսի փոխհատուցումը նույն ընթացակարգով: «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ևս դրված է e-deaft.am կայքում: | |||
| 3 | Արմինե Հակոբյան 28.12.2024 11:19:42 | Ես նույնպես ցանկանում էի առաջարկել, որ արդեն իսկ ընդունված խրախուսական միջոցառումներից պետք չէ հրաժարվել, քանի որ աշակերտների մոտ կարծես նոր հետաքրքրություն է առաջացել բնագիտական առարկաների նկատմամբ, և գուցե ոգևորված լինելով հավելավճար ստանալու հեռանկարով, դիմեն Խ․ Աբովյան անվան Պետական Մանկավարժական Համալսարանի այդ բաժիններում ուսանելու։ Կարդացի Հասմիկ Մանթաշյանի առաջարկին ուղղված եզրակացությունը։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն | |||
| 4 | ԷԴՎԱՐԴ ԹՈՐՈՍՅԱՆ 29.12.2024 11:41:05 | Վերոնշյալ հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը կհանգեցնի գյուղական բնակավայրերի դպրոցներից ուսուցիչների մասսայական կրճատման, ինչը մեծ հարված կլինի կրթական համակարգին, շատ դպրոցներ ստիպված կլինեն անցնել հեռավար ուսուցման, իսկ հեռավար ուսուցման արդյունավետության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Հ. Գ. Իսկ եթե նպատակը ի սկզբանե ուսուցիչների կամավոր հրաժարումն է իրենց աշխատանքից, տվյալ քվեարկությունն էլ է կորցնում իմաստը։ Կրթական համակարգի որակի բարելավման մասին "մտածողներ" գուցե փորձեք առավել նպաստավոր պայմաններ ստեղծել, ոչ թե եղածն էլ ոչնչացնեք։ | ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրեքնով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված կարգերը և դրանք հաստատել ՀՀ կառավարության որոշումներով, ընդ որում բովանդակային առումով փոփոխություններ տեղի չեն ունենում և ուսուցիչները շարունակելու են ստանալ լրավճարները: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12016. ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 100 ՍՈՎՈՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ևս դրված է e-deaft.am կայքում: | |||
| 5 | Կարինե Մարգարյան 03.01.2025 09:38:53 | 103-Ն Հրամանը հանգեցրել է նրան, որ գյուղական շատ դպրոցի ուսուցիչներ հրաժարվում են կես դրույքից ավել ծանրաբեռնվածություն ունենալ, քանի որ արդյունքում ստանում են նույն աշխատավարձը։ Ուստի այս հրամանի կատարման արդյունքում ավելանում է պետության ֆինանսական բեռը, ուսուցիչը չի ուզում իրեն ծանրաբեռնել, քանի որ միևնույնն է, առանց ծանրաբեռնվելու իր աշխատավարձն ստանալու է, իսկ գործատուն` տնօրենը հայտնվում է ցայտնոտի մեջ, քանի որ կարճ ժամկետում պիտի նոր աշխատող գտնի, իսկ այդ ընթացքում խաթարվում է ուսումնական գործընթացը։ | Շնորհակալություն հարցի համար: Հարցը լրացուցիչ կքննարկվի: |