ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12016. ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 100 ՍՈՎՈՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը, և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 17-ի N 103-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ։
-
Обсуждалось
25.12.2024 - 10.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 1920
Принт