«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշմամբ հաստատված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 10-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, հիմնանորոգման ընթացքում շինարարական աշխատանքների կազմակերպման հիմնադրույթները սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 07-Ն հրամանով հաստատված «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգով»։
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կարգավորվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի N 44 հրամանով հաստատված «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգով», իսկ շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հետ առնչվող խնդիրները և կողմերի փոխհարաբերությունները սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 28-ի N 143 հրամանով հաստատված «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգով»։
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքով շինարարական աշխատանքների (արտադրության) կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերի հաստատումը վերապահված է ՀՀ կառավարությանը և դրանք ենթակա են հաստատման ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։
Միաժամանակ, ՀՀ քաղաքաշինության նախարարի վերը նշված հրամանների գործողության մեջ մտնելուց հետո քաղաքաշինության բնագավառում ընդունվել են մի շարք օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և նորմատիվատեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև գործող ակտերում կատարվել են այնպիսի սկզբունքային փոփոխություններ, որոնց դրույթների համաձայն դրանք ենթական են վերանայման։
Մասնավորապես՝
- ներկայումս շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքների և պատականությունի վերաբերյալ դրույթները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքում։ Սակայն, տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դրույթները սահմանված են նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի N 44 հրամանով հաստատված «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգում»։
- ՀՀ քաղաքաշինության նախարարի վերը նշված հրամաններում հղումներ է կատարված ներկայումս ՀՀ տարածքում չգործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վրա և այլն։
Նախագծի շրջանակներում շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը և շինարարության նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության իրականացման հրահանգները միավորվել և ներկայացվել են ՀՀ կառավարության որոշման ձևաչափով, իսկ դրույթները ամբողջությամբ վերանայվել և համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին։ Նախագծի ընդունման արդյունքում սահմանված կարգով ուժը կորցրած պետք է ճանաչվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի վերը նշված հրամանները։
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,
- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Շինարարական աշխատանքների (արտադրության) կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ շինարարական աշխատանքների (արտադրության) կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերի սահմանում։
-
Обсуждалось
23.12.2024 - 07.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 2466
Принт