Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________թվականի N ________-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ եզրակացության (թույլատրող փաստաթՂԹի)  ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել`

1) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) տրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մշակութային արժեքների  ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության

 ________ թվականի
____________N ______-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ եզրակացությԱն (թույլատրող փաստաթղթԻ) ՏՐՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) (այսուհետ՝ Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:
  2. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր) համապատասխան դասակարգվող յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար, որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում:
  3. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրվում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման և ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր արտահանման նպատակով:
  4. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, որը ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` Հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին):
  5. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար Լիազորված պետական մարմնի կողմից Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրամադրվում է թղթային եղանակով:
  6. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:
  7. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է Լիազորված պետական մարմինը:
  8. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, համայնքը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստ (առկայության պարագայում),

2) մշակութային արժեքի նկարագիրը (արժեքի անվանումը, վերնագիրը, հեղինակը, ստեղծման վայրը, ստեղծման ժամանակը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը), տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև նույնականացման համարը և այլ չափորոշիչներ), ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ժամանակավոր արտահանման նպատակը, գինը, արժույթը, քանակը,

3)տարանցիկ երկիրը (առկայության դեպքում),

4) ժամանակավոր արտահանման երկիրը,

5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերը:

  1. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝

1) ժամանակավոր արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը (տրված՝ վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով,

2) թղթային հայտի դեպքում՝ ժամանակավոր արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը, որը գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ,

3) մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների դեպքում՝ պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը,

4) մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների դեպքում՝ մշակութային արժեքի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթը,

5) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),

6) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),

7) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),

8) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),

9) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին նշումը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում),

10) լիազորված պետական մարմնի որոշման պատճենը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում):

  1. Լիազորված պետական մարմինը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է պահանջել մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային առարկան ներկայացնելու Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժին (այսուհետ՝ Բաժին): Հայտատուի ցանկությամբ կարող է իրականացվել զննություն ժամանակավոր արտահանման համար ներկայացված առարկաների (քսան և ավելի) գտնվելու վայրում՝ վճարովի հիմունքներով:
  2. Բաժինը կարող է պահանջել կրկնակի փորձագիտական եզրակացություն ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային առարկաների համար, եթե առկա է հայտատուի ներկայացրած առարկայի կեղծ և եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:
  3. Հայտը մերժվում է 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերի պահանջներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում:
  4. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

14․ Բաժինը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմում է դրա գողացված չլինելու մասին տեղեկանք։ Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա նույն օրվա ընթացքում կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և Եզրակացությամբ (թույլատրող փաստաթուղթ)  ժամանակավոր արտահանելու վերաբերյալ որոշում, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:

  1. Լիազորված պետական մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով նախապատրաստում և տալիս է Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
  2. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ստանալու նպատակով հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:
  3. Բաժինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները և միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:
  4. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կցվում է մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալները (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը), տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև նույնականացման համարը և այլ չափորոշիչներ): Այն վավերական է, եթե դրա վրա կա Լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքն ու ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը, իսկ կցվող լուսանկարի վրա՝ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:
  5. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները վերադարձից հետո ենթակա են նույնականացման:
  6. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:
  7. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է հայտում նշված ժամանակահատվածում:

22․ Հայտատուի ցանկության դեպքում Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:

  1. Եզրակացության (թույլատրող փաստաթուղթը) կրկնօրինակը ստանալու համար հայտատուն դիմում է Լիազորված պետական մարմին: Այն տրամադրվում է հայտն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը ստանալու նպատակով ներկայացված հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:
  3. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը:Եզրակացության վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ՝                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության  _______  թվականի
__________ N_____--Ն որոշման

 

(հայերեն)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(թույլատրող փաստաթուղթ)

N AM /20 /____      _______ 

_________________________________________________________________________

(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)

 

Տրվում է ____________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)

 

Տեղափոխման ձևը ___________________________________________________

(տեղափոխման ձևը)

____________________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)

__________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

 

 

 

Ստացողը/ուղարկողը _____________________________________________

(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________

Արտահանման նպատակը _____________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը ______________________________

Հիմքը __________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն___________________________________________-

________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը _____________________________________________________

(տարանցիկ տարածքը)

 

 Ստորագրությունը __________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________

                      ____________________________

(ա. ա. հ.)

Կ. Տ.

                     _____________________________

(պաշտոնը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ռուսերեն)

 

З А К Л Ю Ч Е Н И Е

(разрешительный документ)

 

     N  AM /20 /____ _______

 

_______________________________________________________________________

(наименование органа государственной власти государства-члена Евразийского экономического союза, выдавшего заключение)

 

Выдано _________________________________________________________________

(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.)

_________________________________________________________________________

 

Вид перемещения _______________________________________________________

(вид перемещения)

________________________________

(раздел единого перечня товаров)

_______________________________

                  (код ТН ВЭД ТС)

 

Наименование товара

Количество

Единица измерения

 

 

 

Получатель/отправитель _________________________________________________

                             (название, юридический адрес, страна)

Страна назначения/отправления _________________________________________

Цель вывоза ____________________________________________________________

Срок временного вывоза ________________________________________________

Основание: _____________________________________________________________

________________________________________________________________________

Дополнительная информация ____________________________________________

________________________________________________________________________

Страна транзита _______________________________________________________

 (транзит по территории)

 

Подпись __________                                                     Дата  _________

 

Заключение действительно по ________

________________________

(Ф. И. О.)

 

 

МП                                          _______________________

(должность)

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ՝                                                           Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

  • Обсуждалось

    20.12.2024 - 10.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1803

Принт

Предложения

Կարինե Քոչոյան

04.01.2025

«Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձեվը և դրա տրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1. Նախագծի Հավելված N 1-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակը,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել « արտահանման ժամկետը,» բառերը, քանի որ թույլատրող փաստաթուղթը տվյալներ է պարունակելու նաև արտահանման ժամանակի վերաբերյալ: Բացի այդ, նպատակահարմար է, որ հայտը արտացոլի հայտ ներկայացնող անձի ակնկալիքը այն ժամկետի վերաբերյալ, որի ընթացքում մշակութային արժեքը արտահանված է լինելու:

Կարինե Քոչոյան

04.01.2025

2. Նախագծում «տեղեկատվություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեղեկություն» բառով և համապատասխան հոլովաձևերով, քանի որ «տեղեկատվություն» բառը նշանակում է « 1. Որևէ բանի մասին տեղեկություն տալը» , իսկ «տեղեկություն» բառը՝ «5. Տվյալ, փաստ:»(http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5):

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: