«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում։ Դիմումը ներկայացնելուց հետո հարկային մարմնի տեղեկատվական համակարգը դիմողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտք գործելուց անցնելով խիստ նույնականացում «Ես եմ» համակարգի միջոցով, ինքնաշխատ կստանան ՀՎՀՀ։
-
Обсуждалось
18.12.2024 - 03.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2357
Принт