Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ՝ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 66-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագծի) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշմամբ հաստատված Հավելված 2-րդի 2.2-րդ թիրախային ուղղության 1-ին կետի խնդիր 1-ի 1-ին և խնդիր 2-րդի 1-ին կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

     Ներկայումս՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը որոշող իրավական կարգավորումներ։ Նման կարգավորումների բացակայությունը գործնականում խնդիրներ է առաջացնում հարկային բազայի ավելի թափանցիկ և հիմնավորված հաշվարկման հարցում։

    Հաշվի առնելով վերոնշված խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ որն ամրագրված է ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշմամբ հաստատված Հավելված 2-րդի 2.2-րդ թիրախային ուղղության 1-ին կետի խնդիր 1-ի 1-ին և խնդիր 2-րդի 1-ին ենթակետերով, Նախագծով առաջարկվում է սահմանել խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը։

    Նախագծով սահմանվում է օրենսդրական պահանջ առ այն, որ մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների եզրակացությունները պետք է բխեն միջազգային ISO ստանդարտներից։

       Առաջարկվող կարգավորման ներդրումը լուծում է նաև Հայաստանի Հանրապետությունում ISO ստանդարտների պարտադիր կիրառման մեխանիզմների բացակայության հարցը՝ կապված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում առկա վերջնական պարունակությունը որոշելու դեպքերին։ Առաջարկվող կարգավորումը, ինչպես նշվեց, նպաստում է առավել հիմնավոր և արդյունավետ հարկային քաղաքականության իականացմանը՝ հաշվի առնելով, որ կարգավորման ընդունումից հետո մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում վերջնական պարունակության որոշման գործընթացը բխելու է աշխարհում ընդունելի և ճշգրիտ հանդիսացող ստանդարտներից։

     Նախագծում թվարկված ISO ստանդարտները և դրանց հակիրճ  նկարագրությունը՝

  1. ISO 10251–ստանդարտը կարգավորում է նմուշների քիմիական բաղադրության վերլուծության մեթոդներ, օգտագործվում է պղնձի, ցինկի, կապարի և նիկելի խտանյութերում մետաղների և խառնուրդների պարունակությունը որոշելու համար),
  2. ISO 12049–ստանդարտը վերաբերում է հանքանյութերի և խտանյութերի նմուշառման գործընթացներին, որոնք կապված են համալիր նմուշների խոնավության պարունակության որոշման մեթոդների հետ։),
  3. ISO 8855–ստանդարտը վերաբերում է հանքանյութերի և խտանյութերի նմուշառման ընդհանուր կանոններին։ Այն սահմանում է հանքանյութերի, խտանյութերի և այլ խառնուրդների նմուշառման ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառելի են տարբեր բեռնման, պահեստավորման կամ բաշխման գործընթացներում։),
  4. ISO 13966 – Այս ստանդարտը վերաբերում է պղնձի պարունակության չափմանը ածխաջրածնային բոցային (flame atomic absorption) սպեկտրոսկոպիայի մեթոդով։ Այն խտանյութի մեջ պղնձի կոնցենտրացիայի ճշգրիտ չափման ստանդարտ մեթոդներից մեկն է։
  5. ISO 19593 – Այս ստանդարտը սահմանում է պղնձի, ինչպես նաև կարգաչափերի, ցինկի և պղնձի չափման մեթոդներ՝ ատոմային ածխաջրածնային սպեկտրոսկոպիայի (AAS) մեթոդի օգտագործմամբ։
  6. ISO 16772 – Այս ստանդարտը ևս սահմանում է պղնձի պարունակության որոշման համար Ատոմային ածխաջրածնային սպեկտրոսկոպիայի (FAAS) մեթոդը, որը ևս շատ տարածված է պղնձի խտանյութերում։
  7. ISO 8230 – Այս ստանդարտը սահմանում է պղնձի խտանյութերի նմուշառման մեթոդները, որոնք պահանջվում են, եթե նպատակն է ճշգրիտ որոշել պղնձի պարունակությունը։ Նմուշառումը նմուշների ամբողջականությամբ չափելու համար կատարվում է համապատասխան ընթացակարգերով, որոնք հաստատում են, որ նմուշը կարող է ներկայացնել ամբողջ խմբի մեջ պղնձի միջին պարունակությունը։
  8. ISO 8288 – Այս ստանդարտը վերաբերում է էլեկտրօքիմիական մեթոդին, որը կիրառվում է պղնձի կոնցենտրացիայի որոշման համար խտանյութերում։
  9. ISO 15185 – Այս ստանդարտը վերաբերում է պղնձի պարունակության որոշմանը ածխաջրածնային բոցային սպեկտրոսկոպիայի մեթոդով (Flame Atomic Absorption Spectrometry, FAAS)։ ստանդարտը նախատեսված է պղնձի պարունակության որոշման համար հանքանյութերում և խտանյութերում, որտեղ պղնձի պարունակությունը չափվում է ատոմային ածխաջրածնային սպեկտրոսկոպիայի (FAAS) մեթոդով։ Այս մեթոդը համարվում է արդյունավետ և ճշգրիտ պղնձի խտանյութերի և հանքաքարերի վերլուծության համար։
  10. ISO 10469 – Այս ստանդարտը վերաբերում է հանքային վառելիքների (ընդ որում նաև խտանյութերի) մեջ ընդհանուր ծծմբի պարունակության որոշման համար նախատեսված մեթոդին, որը կատարվում է Էշկա խառնուրդի (Eschka mixture) օգտագործմամբ։
  11. ISO 12743 – (Սահմանում է պղնձի, ցինկի, կապարի և նիկելի խտանյութերի նմուշառման մեթոդները ԶՊՄԿ կիրառում)։ Այս ստանդարտը վերաբերում է հանքային վառելիքների (ինչպես նաև խտանյութերի) մեջ պարունակվող պղնձի (Hg) քանակի որոշմանը ամպապատ ռադիոհաղորդիչ ածխաջրածնային սպեկտրոսկոպիայի մեթոդով (flameless atomic absorption spectrometry)։
  12. ISO 9599 – ստանդարտը նախատեսում է հանքանյութերի և խտանյութերի նմուշառման ուղեցույցներ շարժվող հոսքերից բացի, նաև կայուն աղբյուրներից, ինչպիսիք են խողովակները, բեռնակիրները, բիները կամ այլ պահեստավորման ու բեռնման համակարգեր (stationary sources)։
  13. ISO 13546 – Ստանդարտը նախատեսում է հանքանյութերի և խտանյութերի նմուշառման ուղեցույցներ։
  14. ISO 10378 – Այս ստանդարտը մշակված է մետաղների նմուշների քիմիկական վերլուծության համար, հատկապես՝ փոքր կոնցենտրացիաների (օրինակ՝ արծաթ, ոսկի) չափման համար պղնձի և ցինկի խտանյութերում։),
  15. ISO 9516– Այս ստանդարտը սահմանում է ծծմբի քանակի որոշման մեթոդներ, որոնք կարևոր են պղնձի և նիկելի խտանյութերի համար։
  16. ISO 3087– Այս ստանդարտը մշակված է մետաղների պարունակության որոշման համար։ Ստանդարտը վերաբերում է հանքանյութերի և խտանյութերի խոնավության պարունակության որոշման ընդհանուր մեթոդին /Determination of the moisture content of ores and concentrates — General method"։
  17. ISO 13759 – Այս ստանդարտը վերաբերում է հանքավայրերի և հանքային նյութերի նմուշառմանը։
  18. ISO 8897– Նմուշառման ընդհանուր կանոնները՝ չնայած տարբեր հանքանյութերի և խտանյութերի տեսակներին։
  19. ISO 3348 – Այս ստանդարտը վերաբերում է հանքանյութերի նմուշառման մեթոդներին, խտանյութերից ստանա ճշգրիտ տվյալներ մետաղների պարունակության վերաբերյալ, ապա ISO 3348-ը պարունակում է բոլոր անհրաժեշտ կանոնները՝ թե ինչպես պետք է կազմակերպվի նմուշառումը։
  20. ISO 11323 – Նմուշի զանգվածի ճշգրիտ որոշում։
  21. ISO 3499 – Այս ստանդարտը վերաբերում է հանքանյութերի նմուշառման գործընթացներին։
  22. ISO 9377 – Այս ստանդարտը նախատեսում է հատուկ կանոններ՝ հանքանյութերի խտանյութերի մեջ խոնավության պարունակությունը որոշելու համար։
  23. ISO 3087 – Այս ստանդարտը վերաբերում է հանքանյութերի նմուշառմանը, հատկապես այն ժամանակ, երբ հանքանյութերն ու խտանյութերը տեղափոխվում են շարժվող հոսքերով (օրինակ՝ կոնվեյերներ կամ խողովակներ)։
  24. ISO 13543 հանքանյութերի և խտանյութերի նմուշառման ուղեցույցներ շարժվող հոսքերից, նմուշառման մեթոդների ստանդարտացում։
  25. ISO 3082 - Չնայած այս ստանդարտը հիմնականում կիրառվում է երկաթի հանքաքարերի համար, սակայն նրա սկզբունքները հաճախ օգտագործվում են նաև պղնձի, ցինկի և նիկելի կտանյութերի նմուշառման համատեքստում։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս՝ խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութում, ձուլվածքում և այլ արտադրությունում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացության տրամադրման մեթոդաբանության և նմուշարկման գործընթացին առաջադրվող պահանջները սահմանված չեն, որը գործնականում առաջացնում է խնդիրներ հարկային բազայի թափանցիկ և հիմնավորված հաշվարկման գործում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության կողմից: Նախագծի մշակման գործընթացում որպես համակատարող ներգրավված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Ակնկալվող արդյունքը – սահմանել խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութում, ձուլվածքում և այլ արտադրությունում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացության տրամադրման մեթոդաբանության և նմուշարկման գործընթացին առաջադրվող պահանջները, որը կնպաստի հարկային բազայի թափանցիկ և հիմնավորված հաշվարկմանը։

Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Ներկայացվող նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշումից։

 

 

  • Обсуждалось

    11.12.2024 - 26.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1841

Принт

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

23.12.2024

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութերի, ձուլվածքի և այլ արտադրու¬թյունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք, որ․ 1. Նախագծի ընդունման հիմանվորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է՝ 1) ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշմամբ հաստատված Հավելված 2-րդի 2.2-րդ թիրախային ուղղության 1-ին կետի խնդիր 1-ի 1-ին և խնդիր 2-րդի 1-ին կետերով, որոնց համաձայն՝ նախատեսվում է ներդնել խտանյութերի, ձուլվածքի և այլ արտադրության սահմանումների որոշման մեթոդաբանություն (տեխնիկական ստանդարտ) և Նմուշարկման գործընթացի խստացման նպատակով նախատեսել պետական վերահսկողության գործիքակազմ, սակայն ակնհայտ ձևով ոչ Նախագծի վերնագիրը, ոչ էլ Նախագծի բովանդակությունը չեն համապատասխանում դրա հիմք հանդիսացող ռազմավարության պահանջներին։ 2) Հիմանվորման մեջ նշվում է, որ ներկայում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը որոշող իրավական կարգավորումներ։ Նման կարգավորումների բացակայությունը գործնականում խնդիրներ է առաջացնում հարկային բազայի ավելի թափանցիկ և հիմնավորված հաշվարկման հարցում։ Սակայն ՀՀ հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` մատակարարման պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար, որպես ֆիզիկական ծավալ, հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Ընդ որում, խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում Կառավարության սահմանած ցանկում ներառված լաբորատորիաների տված եզրակացությունների հիման վրա որոշված՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը։ Այսպիսով, ՀՀ հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն անտեսելու, ինչպես նաև սահմանելու պահանջ առ այն, որ արտադրվող արտադրանքը պետք է համապատասխանի միայն միջազգային ստանդարտների՝ ISO-ների պահանջներին: Նախագիծը սահմանափակում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված՝ արդյունահանված օգտակար հանածոները տնօրինելու ընդերքօգտագործողի իրավունքը: Ինչպե՞ս վարվեն այն ընկերությունները, եթե ըստ նրանց մատակարարման պայմանագրերի արդյունահանման արդյունքում ստացված խտանյութը պետք է համապատասխանի ՀՀ-ում սահմանված կարգով ընդունված ԳՈՍՏ-երին։ Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ «Ստանդարտացման մասին» օրենքով կիրառելի են նաև ազգային, տարածաշրջանային, եվրոպական, միջպետական, ինչպես նաև կազմակերպության ստանդարտները, իսկ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և 59-րդ հոդվածի 3.-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված կարգով ընդունված ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ իրավական ակտերը կանոնակարգում են ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված իրավահարաբերությունները բոլոր մասնակիցների համար, ինչպես նաև օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները։ Միայն ISO-ների (միջազգային ստանդարտների) պահանջների պարտադիր լինելը չեղարկում է ՀՀ-ում ընդունված բոլոր ԳՈՍՏ-երի և ՀՍՏ-ների գործելու անհրաժեշտությունը։ 2․ Նախագծով ՀՀ-ում արտադրվող խտանյությերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրատեսակների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ առաջարկվող 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանության հաստատման նպատկով նախատեսվում է նմուշառումների համապատասխանեցում ISO 13345-1, ISO 13345-2, ISO 3082, ISO 5725-1, ISO 5667-1 ստանդարտներին։ • Խնդրում ենք պարզաբանել, արդյո՞ք անհրաժեշտ է վերոնշյալ բոլոր ստանդարտների միաժամամանակյա կիրառում նմուշառման համար։ Այս մասով կատարված ուսումնասիրությունների, թեստավորման և փորձաքննության ոլորտում միջազգային առաջատար SGS International Services S.A. և Alfred H Knight ընկերությունների հետ կատարված քննարկումների արդյուքնում կարող ենք ասել, որ պղնձի խտանյութի հաշվարկման նպատակով նմուշառման համար արդիական է ISO 12743 ստանդարտին համապատասխանեցումը։ 3. Նախագծով նախատեսվում է խտանյութերում վերջնական մետաղների պարունակության մասով լաբորատորիաների կողմից տրամադրված եզրակացությունների համապատասխանություն ISO ստանդարտների, պղնձի խտանյութի դեպքում՝ ISO 10251, ISO 12049, ISO 8855, ISO 13966, ISO 19593, ISO 16772, ISO 8288, ISO 15185, ISO 12743, ISO 13546, ISO 12398, ISO 15185, ISO 22096, ISO 11466, ISO 10469, ISO 10258, ISO 12743, ISO 9599, ISO 13546, ISO 10378, ISO 9516, ISO 3087, ISO 13759, ISO 8897, ISO 3348, ISO 3082, ISO 11323, ISO 3499, ISO 9377, ISO 3087, ISO 13543, ISO 15192, ISO 17052, ISO 16810 ստանդարտներին։ Հավելվածում ISO ստանդարտները միմյանցից առանձնացված են ստորակետերով, որն, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, նշանակում է, որ Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, քանի որ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով: • Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք անհրաժեշտ է վերոնշյալ բոլոր ստանդարտների միաժամանակյա կիրառում եզրակացությունների տրամադրման համար։ Եթե ենթադրվում է այո, միաժամանակյա կիրառում, ապա վերոնշյալ ցանկում ներկայացված ISO 13546, ISO 10469, ISO 10258 ստանդարտները ենթադրում են խտանյութում վերջնական մետաղի քանակության որոշման տարբեր մեթոդներ, որոնց միաժամանակյա կիրառումը կառաջացնի ստացված եզրակացությունների միջև հակասություններ և շեղումներ։ Ինչպես նաև հարկ ենք համարում նշել, որ յուրաքանչյուր լրացուցիչ մեթոդի կիրառումը տնտեսվարողի համար առաջացնում է չնախատեսված զգալի ֆինանսական բեռ։ • Նույն զուգահեռը կարելի է անցկացնել մնացած ասպեկտներով, օրինակ՝ խտանյութում խոնավության չափի որոշման ստանդարտների մասով։ • Վերոնշյալ ցանկից ISO 17052, ISO 9377, ISO 3499, ISO 16772, ISO 9516, ISO 3087 ստանդարտները վերաբերում են այլ մետաղների՝ այդ թվում երկաթի խտանյութին: Այնինչ Այդ ստանդարտները որևէ առնչություն չունեն խտանյութի հետ։ 4․ Խնդրում ենք պարզաբանել մոլիբդենի խտանյութի մասով ներկայացվող պահանջները։ Ձեռք բերված փորձի, ինչպես նաև SGS International Services S.A. և Alfred H Knight ընկերությունների կողմից ստացված եզրակացությունների հիման վրա կարող ենք արձանագրել, որ միջազգային պրակտիկայում կիրառվում է International Molybdenum Association (IMOA) ստանդարտը, որովհետև գոյություն ունեցող ISO ստանդարտները ամբողջովին չեն բավարարում մոլիբդենի խտանյութի նմուշառմանն ու լաբորատոր եզրակացությանն ուղղված պահանջներին։ 5․ Նախագծում թվարկված են ISO ստանդարտների համարները, իսկ դրանց հակիրճ վերնագրերը կամ ստանդարտի բովանդակությունները տրված են նախագծի հիմնավորման մեջ, սակայն նախագիծը ընդունվելուց հետո դրանք կիրառողների համար առաջացնելու են հետևյալ խնդիրները՝ 1) անհրաժեշտ է նշել նաև հրապարակման տարեթիվը, քանի որ ստանդարտը ենթարկվում է ընթացիկ փոփոխությունների. 2) Նախագծի հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում կրկնվում են ISO 15185-ը, ISO 12743-ը, ISO 13546-ը և ISO 3087-ը, 3) Նախագծի հիմնավորման մեջ մշված է, որ ISO 13759 ստանդարտը վերաբերում է հանքավայրերի և հանքային նյութերի նմուշառմանը, սակայն իրականում ISO 13759:1996 և ISO 13759:2010 ստանդարտները վերաբերում են դիզելային վառելիքում ալկիլնիտրատի որոշմանը (https://www.iso.org), իսկ ISO 15192 ստանդարտի ներառման համար չի տրված դրա անհարժեշտության հիմնավորումը։ ISO 15192 ստանդարտը վերաբերում է կոշտ թափոններում և հողում Cr(VI)-ի զանգվածային բաժինը որոշելուն: Վերը նշված ստանդարտների պարտադիր լինելը պետք է հիմնավորվի, 4) հիմնավորելու անհրաժեշտություն կա նաև հետևյալ ISO-ների պարտադիր լինելըու հարցում՝ 13345-1, 13345-2, 5725-1, 5667-1, 12398, 22096, 11466, 10258, 15192, 15193,17052,16810, 4173, 3349, 22743, 23536, 2519, 9277, 8502, 19227, 10842, 23812, 16441, 16809, 9289, 16811։ Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագիծը լրամշակման անհրաժեշտություն ունի:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: