Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեն:

2. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված N 1-ի:

3. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:

4. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:

5. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:

6. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:

7. Հաստատել համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

8. Համայնքի 2025  թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2025 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Обсуждалось

    10.12.2024 - 30.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область муниципалитет Наири

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2440

Принт

Предложения

Գոհար Լևոնյան

10.12.2024

Լավ կլինի ներգրավվել ՏԻՄ երում հաշմանդամություն ունեցող անձանց եթե իրապես ուզում եք կառուցել երկիր պիտի թքած չունենաք պետության կողմից հաստատված առաջնահերթությունների վրա ինչը որ նկատելի է

Գոհար Լևոնյան

10.12.2024

Գումարն անիմաստ ծախսելու փոխարեն կառուցելուց առաջ խորհրդացեն փորձարկեն նոր հիմնական կառո

Գոհար Լևոնյան

10.12.2024

Որպես մոնիթորինգի փորձագետ բազմիցս թողել եմ իմ տվյալները նույնիսկ մարզպետարանում Որպեսզի Ան_օգտագործելի հարմարությունների վրա գումար ծախսել

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: