Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

      1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածով սահմանված է սննդամթերքի արտադրության մեջ թույլատրելի սննդային հավելումների ցանկը, դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում գործում  է ՀՀ կառավարության 2007 թվականի «Արգելված սննդային հավելումների ցանկը» հաստատելու մասին ՀՀ կառավարության N 504-Ն որոշումը և գործող որոշման մեջ նպատակահարմար է կատարել փոփոխություն, ինչի արդյունքում և տնտեսավարողները, և սպառողները ազգային օրենսդրության կարգավորումով առավել տեղեկացված կլինեն, թե սննդամթերքի արտադրության ժամանակ, որ սննդային հավելումներն են արգելված։ Հարկ է նշել, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին կետի 22.2-րդ մասով՝ Կառավարությանը լիազորված է սահմանելու արգելված սննդային հավելումների ցանկը։

   Միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 29-ի N 84 որոշմամբ փոփոխություն է կատարվել   2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 58 որոշման մեջ։ Համաձայն որոշման`  մի շարք սննդային հավելումներ  հանվել են սննդամթերքի արտադրության մեջ թույլատրված սննդային հավելումների ցանկից և ներկայումս դասվում են արգելված սննդային հավելումների շարքին։ Վերը նշված որոշումը ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 27-ից։

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 504-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդու առողջությանը սպառնացող ռիսկերը նվազագույնի հասցնելուն, այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է վերը նշված որոշման մեջ կատարել փոփոխություն, այն է` արգելված սննդային հավելումների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ ավելացնել մի շարք սննդային հավելումներ, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է: Այս համատեքստում առկա են շատ դեպքեր, երբ տնտեսավարողները սննդամթերքի արտադրության մեջ կիրառելու նպատակով ներմուծում կամ ցանկանում են ներմուծել այնպիսի սննդային հավելումներ, որոնց օգտագործումը արգելված է, հետևաբար ազգային օրենսդրությամբ սահմանելը շատ կարևոր է իրազեկվածության տեսանկյունից, ինչպես նաև այն կնպաստի, որ տնտեսավարողները, երբեմն չիրազեկվածության արդյունքում չկրեն ֆինանսական դժվարություններ։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

  Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 504-Ն որոշմամբ կսահմանվեն այն սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է, որն էլ կնպաստի, որ տնտեսավարողները անհարկի ֆինանսական բեռ չկրեն և չօգտագործեն սննդամթերքի արտադրության ժամանակ, ինչն էլ նպատակաուղղված է մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելմանը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կհամալրվի այն արգելված սննդային հավելումների ցանկը, որի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

 

  • Обсуждалось

    09.12.2024 - 27.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3302

Принт

Предложения

Ին վինո վերիտաս ՍՊԸ

24.12.2024

Նշված նյութերը պետք է հանել արգելվածների ցանկից

Ին վինո վերիտաս ՍՊԸ

24.12.2024

E181-սննդային տանիններ; E 519-պղնձի սուլֆատ; E 558- բենտոնիտ։ Այս նյութերը օգտագործվում են գինեգործության մեջ, պատրաստման տարբեր փուլերում

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: