Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասին, «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, 16-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությանը և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի «Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները, ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը, ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը հաստատելու և վերահսկող մարմին սահմանելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) Որոշման վերնագրում «ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ,» բառերից հետո լրացնել «ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ (ՍԱԿԱԳՆԵՐԸ),» բառերը.

2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «հիմնական պահանջները՝» բառերը փոխարինել «հիմնական պահանջները և ազգային օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների գները (սակագները)՝» բառերով.

3) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում «ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ (ՍԱԿԱԳՆԵՐԸ)» բառերը.

4) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել նոր 4-րդ և 5-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ`

«4. Ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը, տեղեկությունների տրամադրման կարգը, տեղեկությունները չտրամադրելու համար պատասխանատվությունը սահմանվում են նրանց միջև կնքվող պայմանագրով։

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման նպատակով ազգային օպերատորը մատուցում է ծառայություններ հետևյալ գներով (սակագներով)`

1) հետագծման օբյեկտի փոխադրման սկիզբ և դրա հետագծում – 56000 ՀՀ դրամ.

2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքով հետագծման օբյեկտի փոխադրմանը հետևում – 28000 ՀՀ դրամ.

3) հետագծման օբյեկտի փոխադրման հետագծման ավարտ – 36000 ՀՀ դրամ.

4) տեղեկատվության տրամադրում – գինը՝ համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    04.12.2024 - 19.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2415

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: