Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հակոբ Աբրահամյան 06.12.2024 16:05:02 Եթե ՀՀ տնտեսության, պարենային անվտանգության ապահովման համար նպատակահարմար է եղել ԵՏՀ-ում հասնել սերուցքային կարագի հետ կապված արտոնությունների ստացմանը (չնյաած, այս մասին ոչինչ չկա հիմնավորման մեջ, ինչը լավ կլիներ տեսնել և հասկանալ ինչու հենց սերուցքային կարագի մասով է ստացվել արտոնություն), ապա նմանապես կարևոր պետք է լինի սերուցքային կարագի ներքին արտադրության զարգացումը, այն էլ այն պարագայում, որ նման արտադրություններ ՀՀ-ում առկա են: Այս համատեքստում առաջարկում եմ հետաձգել այս նախագծի ընդունումն ու այն ընդունել մի փոքր ավելի ուշ՝ զուգորդելով այն ՀՀ սերուցքային կարագ արտադրողների համար համարժեք արտոնություններ սահմանող նախագծով, որպեսզի չխաթարվի ազատ մրցակցությունն ու ներքին արտադրողները չհայտնվեն ավելի խոցելի վիճակում:
2 Հակոբ Աբրահամյան 06.12.2024 16:05:02 Խնդրահարույց եմ համարում այն դրույթը, ըստ որի այս արտոնության շրջանակներում ներմուծման թույլատրելի ծավալը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից (Հավելված 1, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, 1.1) ): Սրանով, փաստացի, հին ներմուծողները ստանում են ոչ միայն ներքին արտադրողների հանդեպ հակամրցակցային առավելություն, այլև խոչընդոտվում է որևէ նոր տնտեսավարողի մուտքը սերուցքային կարագի ներմուծման շուկա: Նույն տրամաբանությամբ խնդրահարույց է 75/25 բաշխումը «պատմական գնորդների» և այլ տնտեսավարողների միջև: Խնդրահարույց է նաև այն, որ նախագծով «պատմական գնորդների» մասնաբաժինը (D գործակիցը) որոշվում է առհասարակ ՀՀ ներմուծված բնաիրային ծավալով, ինչն առավել նպաստավոր դիրքում է դնում այլ ուղղություններով նաև մեծ ներմուծում իրականացնող տնտեսավարողներին (օրինակ, Սամվել Ալեքսանյանին): Միևնույն ժամանակ, այլ տնտեսավարողների շրջանում մեկ ներմուծողի թույլատրելի ծավալի մասնաբաժինը սահմանափակվում է 20%: Խնդրում եմ հեղինակներին պատասխանել ինչու՞ է նախ բացարձակ մեծամասնությունը տրվում «պատմական գնորդներին», ինչու՞ հենց 20% սահմանափակում է կիրառվում այլ տնտեսավարողների համար, արդյո՞ք կա 5-ից ավել՝ այս կատեգորիային պատկանող ոչ ԱՊՀ երկրներից առնվազն երեք տարի սերուցքային կարագ ներմուծող տնտեսավարող: Առաջարկում եմ վերանայել այս դրույթները և բաշխումն իրականացնել հայտերի հիման վրա (այս մասին նաև ստորև)՝ բացառելով որևէ տնտեսավարողի կողմից (անկախ այն հանգամանքից պատմական գնորդ է, այլ ներմուծող է, թե շուկա նոր մտած տնտեսավարող) այս արտոնությունների որևէ՝ ոչ միայն նախորդ ծավալներով հիմնավորված մասնաբաժնից ավել ստացումը:
3 Հակոբ Աբրահամյան 06.12.2024 16:05:02 Ինչո՞վ է պայմանավորված որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը՝ որպես լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը: Հաշվի առնելով քաղաքականությունների հաղորդակցման անբավարար մակարդակը՝ այս դրույթը կարող է անհավասար պայմաններ ստեղծել բոլոր այն տնտեսավարողների համար, ովքեր չեն հասցնի այդ սեղմ ժամկետում տեղեկացվել այս հնարավորության մասին և մատակարարների հետ իրականացնել կես տարվա պլանավորում: Բացի այդ, ինչպես նախորդիվ նշված մի շարք կետերով, սույնով անհավասար պայմաններ են ստեղծվում պոտենցիալ նոր ներմուծողների համար: Առաջարկն է արտոնյալ ծավալի բաշխումը տնտեսավարողների միջև իրականացնել հետևյալ տրմաբանությամբ. ա. կարագի գնման պահից առաջ՝ տվյալ խմբաքանակի ծավալով հայտ ներկայացնել լիազոր մարմին ծրագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում, բ. եթե դեռ կլինի չբաշխված ծավալ՝ լիազոր մարմինն այդ խմբաքանակի ծավալով մի քանի աշխատանքային օրվա ընթացքում կհաստատի այդ տնտեսավարողի արտոնությունը, գ. այդպես յուրաքանչյուր հաջորդ խմբաքանակի համար՝ անկախ լիցենզիայի տիպից, դ. չբաշխված ծավալների մասին լիազոր մարմինը պարբերաբար հանրությանն է տրամադրում համապատասխան տեղեկատվություն, ե. մեկ տնտեսավարողին տրված արտոնությունների ծավալը, անկախ գործունեության վաղեմությունից և ծավալներից, չի կարող գերազանցել, օրինակ, 20%: 20%-ի փոխարեն կարող է նաև այլ թիվ ամրագրվել, կախված շուկայում առկա և կանխատեսվող իրավիճակից, ինչպես նաև մյուս հանգամանքներից, որոնք հաշվի են առնվել նածագիծը կազմելուց, մի պայմանով, որ այդ թիվը մեկ տնտեսավարողի համար չի կարող գերազանցել 35%` հաշվի առնելով շուկայում առնվազն երեք տարբեր տնտեսավարողների համար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը:
4 Հակոբ Աբրահամյան 06.12.2024 16:05:02 Նախագծի հիմնավորման 8-րդ կետում նշված է, որ սույն նախագծի ընդունմամբ ՀՀ պետբյուջեում եկամուտների նվազեցում չի նախատեսվում։ Եթե նախորդիվ սերուցքային կարագի ներմուծումը ԵԱՏՄ տարածք առաջացրել է մաքսային պարտավորություններ, ապա դրանց զրոյացումը չի կարող չնվազեցնել այդ մասով ստացված ԵԱՏՄ եկամուտները, հետևաբար, ՀՀ պետբյուջեի հասանելիք եկամտի մասնաբաժինը: Եթե այդպես չէ՝ խնդրում եմ ավելի հստակ հիմնավորել, թե ինչու սա չի առաջացնելու եկամուտների նվազեցում պետբյուջեի համար: Ինչպես նաև ենթադրվում է, որ որևէ արտոնություն պետք է բերի տնտեսավարողների տնտեսական ցուցանիշների բարելավում, որը պետք է արտացոլվի նաև հարկային եկամուտների աճով: Խնդրում եմ այս մասով նույնպես ներկայացնել կանխատեսումներ: