Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Իրավական ակտի հիմնավորումը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Անհրաժեշտություն

 

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի 298-Ն որոշման պահանջներին համապատասխան 2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: Գույքի պահառությունն իրականացվում է  ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի 1033-Ն որոշմամբ ՊՈԱԿ-ին այդ նպատակով հատկացված Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է  ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշման  համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում  բացված  ՀՀ  դրամով անժամկետ արտաբյուջետային հաշվում հավաքագրված միջոցների հաշվին: Հաշվի առնելով ծրագրի շարունակական բնույթը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը, համաձայն որի ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ին վերոնշյալ արտաբյուջետային հաշվի միջոցներից 2018 թվականին կտրամադրվի սուբսիդիա  26 732.4 հազ. դրամի չափով (ներառյալ 4 516.4 հազ.դրամ ԱԱՀ-ի գումարը): 2018 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 29 152.3 հազ.դրամ: Հավելեմ նաև, որ 2018 թվականին  պահառության տարածքից աճուրդային կարգով շարժական գույքի օտարման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, որի արդյունքում կունենանք  հավելյալ հասույթ`  լրացուցիչ մուտքեր ապահովելով ՀՀ պետական բյուջե և Վարչության արտաբյուջե:

2017 թվականի համեմատ 2018 թվականի սուբսիդիայի գումարի ավելացումը պայմանավորված է Ծրագրի իրականացմամբ ՀՀ պետական բյուջե ԱԱՀ-ի գումարի փոխանցմամբ և այն հանգամանքով, որ համաձայն պահառության ներկայացված Ծրագրի` 2018 թվականին, ի լրումն իրականացվող աշխատանքների, նախատեսվում է նաև շենքների և կառույցների ընթացիկ նորոգում, մասնավորապես` նախատեսվում է մասնակի վերանորոգել աշխատասենյակների, պահակակետի գործող սանհանգույցի ներքին պատերը, ավարտել երկրորդ սանհանգույցի վրա իրականացվող աշխատանքները, հետագա  գողության բացառման նպատակով վերականգնել պահառության տարածքի պարսպի տարիներ առաջ փլուզված հատվածը, իրականացնել մետաղյա դռների ու դարպասների մեխանիկական մաքրման և ներկման, ինչպես նաև որոշ շենքերի կտուրների մասնակի վերանորոգման աշխատանքներ:

2018 թվականին արտաբյուջետային հաշվի միջոցներով իրականացվող պահառության Ծրագիրը` ներառյալ  ծախսերի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումները, կցվում է նախագծին:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: 2017 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում պահառության է ընդունվել ևս 67 միավոր գույք (տրանսպորտային միջոցներ): Նույն ժամանակահատվածում գնորդներին պահառության տարածքից հանձնվել են օտարված 393 միավոր գույք (391 միավորը տրանսպորտային միջոցներ): 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ պահառության ներքո է գտնվել 33 միավոր գույք, որից 32 միավորը տրանսպորտային միջոցներ: 2018 թվականին նախատեսվում է առնվազն ևս 102 տրանսպորտային միջոցների պահառության ընդունում (ՀՀ ոստիկանությունից): Օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում  հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված շարժական գույքը ներկայումս փաստացի պահպանված է թալանից և անտերության մատնված չէ, ապահովված է հավանական գնորդների կողմից գույքի արտաքին զննման մատչելիությունը, հնարավորինս նվազեցված է գույքի արժեքի իջեցմանը սպառնացող ռիսկերը, որն էլ նպաստել է պետական բյուջեի մուտքերի ավելացմանը:

2018 թվականին նախատեսվում է նաև շենքների և կառույցների ընթացիկ նորոգում                (աշխատասենյակների, պահակակետի գործող սանհանգույցի ներքին պատերի մասնակի վերանորոգում, հետագա  գողության բացառման նպատակով պահառության տարածքի պարիսպի նախկինում փլուզված հատվածի վերականգնում և այլն):

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի օտարման գործընթացի աշխատանքների նախապատրաստում և իրականացում:

 

Կարգավորման նպատակը և բնույթը

   Իրավական ակտի նպատակն է շարունակել պետական սեփականություն հանդիսացող  մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները, պետական գույքը զերծ պահել փչացումից, թալանից, ապրանքային տեսքի կորստից` ապահովելով պահառության ենթակա գույքի հետագա առավել արդյունավետ կառավարումը (օտարում, մասնավորեցում կամ օգտագործման տրամադրում): 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագծի մշակմանը ներգրավված է եղել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմը և Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը:  Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունմամբ կշարունակվի մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները` արդյունքում ապահովելով պետակա գույքի կառավարելի և արդյունավետ տնօրինում:

Այլ տեղեկություններ

       Չկան

  • Обсуждалось

    13.03.2018 - 28.03.2018

  • Тип

    Приказ решение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8001

Принт