Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 09-Ի N 1036-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 31.08.2024թ. տես՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում)։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Աբովյան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշման Աբովյան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։

  • Обсуждалось

    27.11.2024 - 13.12.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1997

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: