ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 351 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ի N351 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N804-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի պահանջով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս գործող ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի <Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին> N351 որոշման դրույթներում առկա են կրկնություններ և անհամապատասխանություններ <Քաղաքաշինության մասին> օրենքի կարգավորումների հետ: Գործող փաստաթղթի դրույթները ունեն 20-ից ավելի տարիների վաղեմություն, առավելապես արդիական չեն և չեն վերանայվել 2002թվականից, այն դեպքում, երբ քաղաքաշինության բնագավառի հիմնական օրենքը պարբերաբար արդիականացվել և լրացվել է տարբեր կարգավորումներով, մասնավորապես 2023 թվականին ընդունվել է ՀՕ-139օրենքը, որով հստակեցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին վերապահվող լիազորությունների շրջանակը՝ այդ թվում, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման մասով: Ինչ վերաբերում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման բուն գործընթացին, ապա ներկայումս Կոմիտեն ղեկավարվում է նախ <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի հիմնական պահանջներով և դրան զուգահեռ <Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ> շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին> N65-Ն հրամանի որոշակի կարգավորումներով:
Հարկ է նաև նշել, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Կոմիտեն նախատեսում է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 3-ի N65-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ10-01-2014 շինարարական նորմերի արդիականացման աշխատանքների պատվիրակում մասնագիտացված կազմակերպության: Ակնհայտ է, որ նշված նորմերը ևս պարունակում են ոչ արդի կարգավորումներ և նորմատիվ հղումներ, որոնք ենթակա են հրատապ վերանայման: Այսպիսով՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կամ այլապես ասված քաղաքաշինության բնագավառի նորմատիվ իրավական ակտերի մշակման հիմնական ընթացակարգերն ըստ էության նկարագրված են <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքում և ՀՀՇՆ10-01-2014 շինարարական նորմերում: ՀՀՇՆ10-01-2014 շինարարական նորմերը կարդիականացվեն 2025թվականին՝ համապատասխան ֆինանսական միջոցների նախատեսմամբ: Հատկանշական է, որ որպես նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (իրավական ակտի նախագծի) մշակման օրինակելի ընթացակարգ Կոմիտեի կողմից 2020-2024թթ մրցույթների ներկայացվող նորմերի տեխնիկական առաջադրանքների շրջանակներում դիտարկվում են <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 3-ի N65-Ն հրամանի, ԵՄ կամ ԵԱՏՄ անդամ պետությունների համարժեք փաստաթղթերի մշակման պահանջները: Ուստի, ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N351 որոշումն այլևս արդիական և կիրառելի չէ:
3. Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերոգրյալը՝ տվյալ նախագծով Կոմիտեն ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N351 որոշման դրույթները գնահատել է որպես ոչ արդիական և առաջարկել որոշումը ճանաչել ուժը կորցրած՝ համարժեք այլ օրենսդրական առավել արդի կարգավորումների պայմաններում:
3.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
<Քաղաքաշինության մասին> օրենք
Հոդված 16.
Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:
Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:
Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:
ՀՀ կառավարության ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում
Կետեր 38, 39
<38. Նախատեսվում է ստեղծել քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի ազգային համակարգ՝ հիմքում դնելով նախկինում մշակված փաստաթղթերը, միջպետական (տարածաշրջանային), Եվրասիական տնտեսական միության, եվրոպական և միջազգային նորմերը՝ ապահովելով վերջիններիս հետ համահունչ ներդաշնակեցում: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հստակեցնել նորմատիվ փաստաթղթերի համակարգին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման, փոփոխման և լրացման կարգերը:
39. Գործող օրենսդրական կարգավորմամբ տեխնիկական կանոնակարգերի և համակարգի նորմատիվ փաստաթղթերի մշակումն իրականացվում է գիտահետազոտական և նախագծային, արտադրական, հասարակական և ստեղծագործական կազմակերպությունների (միավորումների) կողմից, որոնք ունեն գիտական ներուժ և համապատասխան բնագավառում գործնական աշխատանքային փորձ։ Իրավական կարգավորումների միջոցով անհրաժեշտ է բարելավել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման, փոփոխման և արդիականացման ընթացակարգերը։>
Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
4.Ակնկալվող արդյունքը
Օրենսդրական կրկնությունների և անհամապատասխանությունների բացառում
-
Обсуждалось
27.11.2024 - 12.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 1493
Принт