Добавить в избранное

Проект принят

<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համա­պատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ   է.

  1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրա­պետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցա­ռումների մասին» N 1717-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխու­թյուններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7   հավելվածների:
  2. Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնո;լոգիաների նախարարությանը Հայաս­տանի Հան­րապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից ճանապարհային ցանցի թվային քարտեզագրման համակարգչային ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով 2018 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40,000,0 հազար դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4234 <<Տեղեկատվական ծառայություններ>> հոդվածով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    12.03.2018 - 29.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8046

Принт