"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
23.11.2024
Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 23. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/7923) վերաբերյալ կարծում ենք, որ. 1) Սույն նախագծով նախատեսված արտոնություններն իսկապես ունեն մարդասիրական ու սոցիալական բնույթ, 2) Այդուհանդերձ կարծում ենք, որ. Նախագծի 1-ին մասի 7) ենթակետով նախատեսված արտոնությունը՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար հակասահմանադրական ու ապօրինի է, քանզի հենց ինքը ավտոկայանատեղի տեղական վճարը, հակասահմանադրական ու ապօրինի է: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի այդ կետը հանվի նախագծից, թեև սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է, որպեսզի ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ, այդուհանդերձ դրանք չեն բավարարվել և շրջանառության մեջ դրված ոչ մի նախագծով չի նախատեսվում այդպիսի միջոցառում: Թեև նախագծում նշված է, որ կան այդպիսի հատկացված տարածքներ, սակայն դրանք շատ քիչ են և չեն բավարարում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Հատկապես դրանք հատկացված չեն հատկապես վճարովի կայանատեղի համարվող կարմիր գծերի տարածքում: Դրա հետ մեկտող լուրջ խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց ավտոմեքնենաների հաշվառումը և դրանց սեփականատերերին հատուկ ցուցանակներով ապահովումը, ինչը թույլ կտար այդ անձանց ազատորեն կայանել իրենց հատկացված հատուկ տեղերում: Նախագծով նախատեսված է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2025 թվականի՝ մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ սահմանվում է արտոնություն 50 տոկոսի չափով: Մեր կարծիքով այդ արտոնությունն իրավաչափ չէ, քանզի ըզտ մեզ այդպիսի ավտոմոբիլ ձեռք բերող անձանց համար այդպիսի չնչին վճար կատարելը խնդիր չէ և պետք չէ դրանով նվազեցնել բյուջետային միջոցները: Միաժամանակ մեր կազմակերպություններից հնչող ահազանգերը և իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ Երևանի ավագանու որոշմամբ նախատեսված արտոնությունը Երևանի Ազատություն հրապարակի ստորգետնյա ավտոկայանտեղիում չի գորխում, ինչի արդյւոնքում արտոնություն ունեցող ՀՀ քաղաքացիները զրկվում են իրենց իրավունքներից, կրում են զգալի նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասներ վարչական բողոքների, դրանց բողոքարկամն երակարտև դեգերումների շրջանակներում (տե՛ս (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24) գործերով հայցերը):