Добавить в избранное

«Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով:

 

  • Обсуждалось

    14.11.2024 - 29.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

26.11.2024 14:03

В ходе общественных обсуждений 26 ноября 2024 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 482

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

23.11.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 19. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/7922) նախատեսված է, որ 2024 թվականի դրույքաչափերը թողնվում են անփոփոխ, ինչը ողջունելի է: Միաժամանակ խնդրահարույց ենք համարում հետևյալ իրավակարգավորումը.  2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.  3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 25-րդ և 26-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ, 24-րդ և 30-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո. Այս կապակցությամբ հարկ ենք համարում քննարկվող որոշումը իրավաչափ չէ և հակասում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իրավակարգավորումներին, ըստ որի տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է և ինչը գանձվում է ծառայության մատուցումից հետո միայն: Միաժամանակ ինչպես ցույց է տալիս մեր փորձը Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվող գրանցմատյաննները՝ էլեկտրոնային ձևով, արդյունավետ չեն գործում և հնարավություն չեն տալիս քաղաքացիներին օգտվելու տեղական վճարների գծով իրենց ընձեռված արտոնություններից (տե՛ս (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24) գործերով հայցերը): Այդ մասով առ այժմ քննվում են այդ դատական գործերը և շարունակվելու են 2025 թվականին: Հետևապես առաջարկում ենք քննարկվող որոշման նախագիծը համապատասխանեցնել «Տեղական տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների իրավակարգավորումներին:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

23.11.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 22. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/7922) կապակցությամբ հարկ ենք համարում բարձրացնել նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում վճարովի կայանատեղիի համար գանձվող վարձավճարների դրույքաչափերի հիմնախնդիրը, ինչի մասին բարձրաձայնել ենք նաև 2024 թ. «Երևան համայնքում 2024 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/6476) հանրային քննարկման ժաանակ: Մեզ պատասխանվել էր որ հիմնախնդիրը կուսումանսիրվի և լուծում կտրվի: Սակայն ցավոք առա յսօր հիմնախնդիրը լուծված չէ և համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկված: Այսպես, 1-2 տարի առաջ այդտեղ վճարովի կայանտեղիի դրույքաչափը կազմում էր 300 դրամ, 2023 թ. սկզբում դա բարձրացավ և կազմից 500 դրամ, իսկ ահա 2023 թ. օգոստոս-սեպտեմբերամիսներին դա նորից բարձրացավ և կազմեց 800 դրամ՝ անկանխիկ գործարքների դեպքում և 1000 դրամ՝ ՊՈՍ տերմինալով վճարման համար: Ընդ որում, այդ վճարների դիմաց Երևանի օդանավակայանը պատասխանատվություն չի կրում կայանած ավտոմեքենաներին հասցված գույքային վնասների համար և տեսաձայնագրման նյութերը չի տրամադրում վնաս կրած անձանց՝ իրենց վնասները փոխհատուցելու համար գործողություններ իրականացնելու նպատակով: Փաստորեն օդանավակայանում ոչ մի ծառայություն չի մատուցվում, սակայն դրա դիմաց գանձվում է հսայական ապօրինի վարձավճար: Այս կապակցությամբ Առ այսօր մեզ անհայտ է մնում հարցը, թե այդ վարձավճարները մտնում են վարձակալի բյուջե, թե դրանց կարգավորումը ենթակա է կարգավորման «Տեղական տոււրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով: Եթե ենթակա է կարգավորման «Տեղական տոււրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով, ապա որ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության տակ է այդ խնդրի կարգավորումը՝ Երևան քաղաքի, թե Արմավիրի համայնքի: Եվ եթե Երևանի քաղաքի ավագանու կարգավորման խնդիր է բարձրացված հարցը, ապա ինչու շրջանառվող նախագծի մեջ առանձին կետով չի տրվել Երևանի Զվարթնոց օդանավակայանում վճարովի կայանտեղիի վճարի դրույքաչափերին այնպես, ինչպես Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակի կայանտեղիինը: Հետևապես ևս մեկ անգամ առաջարկում ենք լուրջ քնարկման հարց դարձնել Երևանի Զվարթնոց օդանավակայանում վճարովի կայանտեղիի վճարի դրույքաչափերի հարցը և դրա շրջանակներում հավքագրվող գումարները մուտք անել Երևանի բյուջե:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

23.11.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 21. Միաժամանակ համարում ենք, որ համայնքի տարածում գործող այսպես կոչված «կարմիր գծերը» ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն: Ավելին, այդ «կարմիր գծերը» նշված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին: Վերոհիշյալի կապակցությամբ հարկ ենք համարում մեկ անգամ ևս շել, որ առ այսօր լուծված չէ Երևան քաղաքում վճարովի կայանատեղի անվանվող այսպես կոչված «կարմիր գծերի» համար վճարվող ապօրինի պարտադիր վճարների հիմնախնդիրը: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը սահմանափակվեց միայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և կենտրոն, սակայն դա խնդրի լուծում չէ: Այդ հիմնախնդրի մասին նշված է նաև վերոհիշյալ դատական հայցերում (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24) և կարծում ենք, որ վարչական դատարանը կներկայացնի իր դիրքորոշումը վերոհւշյալ տարիներ ձգվող հիմնախնդրի վերաբերյալ:

Узнать больше