Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

                               2018 թվականի     __________ N__   ___-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի թիվ 131-Ն որոշման 1-ին հավելվածի 70-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն  որոշման N 1 և  N 2 հավելվածներում  կատարել  հետևյալ փոփոխությունները և  լրացումները`

1) որոշման հավելված N 1-ը լրացնել նոր 1.45.-րդ, 3.3.11.-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`  

1.45. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ (ՄՈԲԻԼ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ 

  1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափեր)
  2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3.Ինֆուզիոն բժշկական հավաքածու

  1. Պուլսօքսիմետր
  2. Նեբուլայզեր
  3. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր
  4. Տարբեր չափերի միզային կաթետրներ
  5. Ներանոթային կաթետրներ
  6. Կեղտապարկեր
  7. Էլեկտրական արտածծիչ
  8. Ծալովի տրանսպորտային սայլակ
  9. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ թթվածնի բարձիկ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Պալիատիվ բժշկության մասնագետ կամ ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ նյարդաբան կամ վիրաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:
  2. Միջին բուժաշխատող

3.Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով: 

3.3.11.ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ (ՄՈԲԻԼ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1.Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր` տարբեր չափերի մանկական մանժետներով, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, կշեռք, հասակաչափ)

  1. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3.Ինֆուզիոն բժշկական հավաքածու

  1. Պուլսօքսիմետր
  2. Նեբուլայզեր
  3. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր
  4. Տարբեր չափերի միզային կաթետրներ
  5. Ներանոթային կաթետրներ
  6. Կեղտապարկեր
  7. Էլեկտրական արտածծիչ
  8. Ծալովի տրանսպորտային սայլակ
  9. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ թթվածնի բարձիկ
  10. Օտոսկոպ
  11. Նյարդաբանական մուրճիկ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1 Պալիատիվ բժշկության մասնագետ կամ ընտանեկան բժիշկ,  կամ թերապևտ կամ մանկաբույժ կամ նյարդաբան, կամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ կամ  համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության, որից 2 շաբաթը մանկական պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:

  1. Միջին բուժաշխատող

3.Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային:»: 

2) որոշման հավելված N 2-ի`

ա. 19-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի  25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետրներ, միզային կաթետրներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ,  ինտուբացիոն ու տրախեոստոմիկ խողովակներ, կոնիկոտոմիկ հավաքածուներ, լարինգեալ դիմակներ, համակցված փողրակներ, թթվածնի ինհալյացիայի դիմակներ: (Լիցենզիա ստանալուց հետո):»,

բ. 26-րդ և 27-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

գ. 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«82. ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան
  2. Վիրահատարանի լամպեր
  3. Բակտերիոցիդ լամպ
  4. Ընդհանուր անզգայացման սարք
  5. Արհեստական շնչառության սարք
  6. Արտածծիչ` էլեկտրական
  7. Էլեկտրական դանակ
  8. Թերմոկոագուլյատոր
  9. Սեղանիկներ` ստերիլ գործիքների համար
  10. Թթվածնի կենտրոնացված հոսքի համակարգ
  11. Շարժական ռենտգեն ապարատ
  12. Նեգատասկոպ
  13. Կարդիոմոնիթոր
  14. Գլխի ճկուն լուսատարով լամպ
  15. Դեֆիբրիլյատոր
  16. Միզապարկի կաթետերներ և դրենաժներ
  17. Շարժական կողմնային լամպ
  18. Պուլսօքսիմետր
  19. Բիքս

 

  • Վիրահատարանը ծավալվում է բոլոր վիրաբուժական ուղղվածություն ունեցող բաժանմունքներում: Վիրահատարանում և բաժանմունքում կրկնվող գործիքակազմը ներկայացվում է մեկ օրինակից:»,

դ. 99.1-րդ, 99.2–րդ  կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«99.1 ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

  1. Բաժանմունք
  2. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3.)

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

1.Հիվանդասենյակ (սենյակներ)

1) Մահճակալ (մահճակալներ)

2) Հարմահճակալային տումբա (տումբաներ)

3) Սեղան և աթոռներ

4) Հանդերձապահարան

5) Սառնարան

6)Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

7) Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

2.Բժշկի(բժիշկներիսենյակ(սենյակներ)

3.Միջամտությունների կաբինետ (կետ` 80)

Ներառյալ նաև`

1.Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար:

2.Հակապարկելախոցային ներքնակներ

  1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափեր)
  2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3.Ինֆուզիոն բժշկական հավաքածու

  1. Պուլսօքսիմետր
  2. Նեբուլայզեր
  3. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր
  4. Տարբեր չափերի միզային կաթետրներ
  5. Ներանոթային կաթետրներ
  6. Կեղտապարկեր
  7. Էլեկտրական արտածծիչ

4.Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)

5.Հանդերձարան կամ Հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:
  2. Միջին բուժաշխատող

3.Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով:

 

99.2 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ  ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

  1. Բաժանմունք
  2. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3.)

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

1.Հիվանդասենյակ (սենյակներ)

1) Մահճակալ (մահճակալներ)

2) Հարմահճակալային տումբա (տումբաներ)

3) Սեղան և աթոռներ

4) Հանդերձապահարան

5) Սառնարան

6)Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

7) Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

2.Բժշկի(բժիշկներիսենյակ(սենյակներ)

3.Միջամտությունների կաբինետ (կետ` 80)

Ներառյալ նաև`

1.Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար:

2.Հակապարկելախոցային ներքնակներ

  1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափեր)
  2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3.Ինֆուզիոն բժշկական հավաքածու

  1. Պուլսօքսիմետր
  2. Նեբուլայզեր
  3. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր
  4. Տարբեր չափերի միզային կաթետրներ
  5. Ներանոթային կաթետրներ
  6. Կեղտապարկեր
  7. Էլեկտրական արտածծիչ

          11.Օտոսկոպ

          12.Նյարդաբանական մուրճիկ

 

4.Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)

5.Հանդերձարան կամ Հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Մանկաբույժ կամ մանկական նյարդաբան, կամ մանկական անեսթեզիոլոգ – ռեանիմատոլոգ կամ մանկական վերականգնողաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության, որից 12 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:

2.Միջին բուժաշխատող

3.Կրտսեր բուժաշխատող

  1. Հոգեբան

*Այլ պաշտոններ, սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով:»: 

3) որոշման հավելված N 2-ը լրացնել նոր  99.4-րդ, 99.5-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ` 

99.4. ՊԱԼԻԱՏԻՎ ՄՈՆՈՊՐՈՖԻԼ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1.Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ստետոսկոպ, ջերմաչափ, գլյուկոմետր)

2.Շարժական  նեբուլայզեր

3.Ֆունկցիոնալ մահճակալ

4.Աթոռ (զուգարանային)

5.Հարմահճակալային սեղանիկներ` համապատասխան մահճակալների թվին

6.Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների դեղատոմսերի պահպահման համար:

7.Բժշկական պահարան

8.Հանդերձապահարան

9.Հակապարկելախոցային ներքնակներ

10.Սայլակներ

11.Սառնարան

12. Սեղան, աթոռներ

13.Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

15.Վակուում արտածծման կենտրոնացված համակարգ

16.Կարդիոմոնիտորներ (էլեկտրոստագրում, ճնշման և անոթազարկի և թթվածնի հագեցածությունը (սատուրացիան) չափելու համար

17.Շտատիվներ ներարկումների համար       

18.Ֆունկցիոնալ բազմոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ նյարդաբան կամ ընդհանուր վիրաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:
  2. Միջին բուժաշխատող

3.Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով:

 

99.5. ՊԱԼԻԱՏԻՎ ՄՈՆՈՊՐՈՖԻԼ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄԱՆԿԱԿԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (մանկական տոնոմետր, ստետոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափ, կշեռք, հասակաչափ)
  2. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ
  3. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր
  4. Տարբեր չափերի միզային կաթետրներ
  5. Ինֆուզիոն բժշկական հավաքածու
  6. Էլեկտրածծիչ սարք
  7. Պուլսօքսիմետր
  8. Նեբուլայզեր
  9. Օտոսկոպ
  10. Նյարդաբանական մուրճիկ
  11. Ֆունկցիոնալ մահճակալներ
  12. Հակապարկելախոցային ներքնակներ
  13. Հարմահճակալային սեղանիկներ` համապատասխան մահճակալների թվին
  14. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար:
  15. Բժշկական պահարան
  16. Հանդերձապահարան
  17. Սայլակներ
  18. Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր
  19. Սառնարան
  20. Սեղան, աթոռներ
  21. Ներանոթային սարքեր (կաթետր)
  22. Կեղտապարկեր

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Մանկաբույժ կամ մանկական նյարդաբան, կամ մանկական անեսթեզիոլոգ – ռեանիմատոլոգ կամ մանկական վերականգնողաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության, որից 12 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:
  2. Միջին բուժաշխատող
  3. Կրտսեր բուժաշխատող
  4. Հոգեբան

*Այլ պաշտոններ, սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով:»: 

4)Որոշման հավելված N 2-ի N 2 հավելվածի Պարզաբանում բաժնի`

ա. .«Հիվանդանոցներ» գլխի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը` յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն, հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ բժիշկ(բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով):

բ.«Հիվանդանոցներ» գլխի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հիվանդանոցային վիրաբուժական բաժանմունքները պետք է ունենան վիրահատարան, վիրակապարան, միջամտությունների սենյակ, հերթապահ բուժքրոջ կետ (կետեր) և պետք է իրականցնեն անեսթեզիոլոգիական, վերակենդանացման բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ: Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունները վերակենդանացման բժշկական օգնության ու սպասարկման տեսակը իրականացնում են վերակենդանացման բաժանմունքի կամ ինտենսիվ բուժման պալատի միջոցով, որն  իր տեխնիկական հագեցվածությամբ և մասնագիտական որակավորմամբ, հավասարեցվում է առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքին: Ինտենսիվ բուժման պալատի համար  առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական պահանջների 17-րդ, 19-րդ, 20-րդ և 22-րդ կետերը պարտադիր չեն: Ինտենսիվ բուժման պալատի բժշկական պաշտոնները սահմանվում են 2 բժշկական պաշտոն` յուրաքանչյուր` 1-3 մահճակալի հաշվով, (վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների անեսթեզիոլոգիական և ինտենսիվ բուժման պալատի միջոցով վերակենդանացման տեսակների շուրջօրյա սպասարկումը կարող են իրականացվել տնային հերթապահությունների միջոցով, նվազագույնը երկու բժիշկ մասնագետների կողմից): Մեկ մահճակալի դեպքում պահանջվող գործիքակազմը ներկայացվում է մեկ օրինակից:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    06.03.2018 - 21.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8629

Принт

Связанные документы / ссылки