««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
5 - За
-
5 - Против
««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը բխում է հանրային ծառայության թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքության ստուգման կառուցակարգերի, վերջիններիս ստուգելու համար կիրառվող գրավոր/բանավոր առաջադրանքների, ինչպես նաև հանրային պաշտոն ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության գնահատման չափորոշիչների ներդրման պահանջից:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող ոլորտային օրենքներով ամրագրել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ պետական ծառայության առանձին տեսակներում թափուր հաստիքների համալրման մրցութային և առաջխաղացման գործընթացներում թեկնածուների բարեվարքությունը ստուգելու համար կիրառվելիք գրավոր/բանավոր առաջադրանքների, հանրային պաշտոնը ստանձնելու կամ առաջխաղացման համար թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության չափորոշիչների ներդրման օրենսդրական կարգավորումները և պետական մարմիններում, ՏԻՄ-երում պետական ծառայողների բարեվարքության ուսումնասիրության ստուգման պատշաճ և գործող կառուցակարգեր։
-
Обсуждалось
01.11.2024 - 16.11.2024
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Борьба с коррупцией
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 696
Принт