Добавить в избранное

<ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ


1.      Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի <Գույք մասնավորեցնելու մասին> N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն /այսուհետ՝ վարչություն/ է մուտքագրվել ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավարի գրությունը, որով համայնքը խնդրել է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013թ.-ի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման /այսուհետ՝ որոշում/ մեջ, ինչի անհրաժեշտությունը ծագել է ներդրումները ներկայումս կատարելու անհնարին լինելուց:

2.

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Որոշման համաձայն <Գանձաքար> կինոթատրոնի 540.9քմ մակերեսով շենքն /գտնվելու վայրը՝ ՀՀ Տավուշի մարզ, Գանձաքարի համայնք, 28 փողոց, N 11) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի գյուղական համայնքին /այսուհետ՝ Գնորդ/: Վերոնշյալ որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի <ՀՀ կառավարության 2013թ.-ի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> N885-Ա որոշումը, սահմանվել է, որ գնորդը պարտավոր է < գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2016 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝

ա. առաջին տարում՝ 113 մլն դրամ,

բ. երկրորդ տարում՝ 40 մլն դրամ,

գ. երրորդ տարում՝ 20 մլն դրամ.>:

Գնորդի և վարչության միջև 17.02.2014թ. կնքված թիվ 871-Ու պայմանագրով և 15.09.2015թ. կնքված համաձայնագրով ամրագրվել են վերոնշյալ ներդրումային պարտավորոթյունները:

Վարչություն է մուտքագրվել ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավարի 23.12.2016թ. գրությունը և ՀՀ վարչապետին ուղղված 13.12.2016թ. գրությունը, որոնցով վերջինս խնդրել է համայնքի կողմից <Գանձաքար> կինոթատրոնի գույքի գնման կինոթատրոնի շենքի վերանորոգման համար նախատեսված ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականը՝ մասնավորապես նշելով, որ համայնքը կարևորում է երիտասարդության համար կարևոր մշակութային օջախի կարևորությունը, շահագրգռված է <Գանձաքար> կինոթատրոնի շենքը վերանորոգելուն և որպես մշակութային օջախ ծառայեցնելուն, որի հետ կապված կատարվել են նախագծանախահաշվային աշխատանքներ /շենքի վերակառուցման և վերոնորոգման ծախսն, առանց ԱԱՀ-ի, կազմում է 98 677 199 դրամ/, սակայն համայնքի ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով ներկայումս պարտավորված պարտավորությունները կատարել չի կարող և խնդրել է հնարավորինս աջակցել համայնքին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը համապատասխան գրություն է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ներկայացնելով խնդրի լուծման 2 մոտեցումներ և խնդրել է տալ համապատասխան հանձնարարական: ՀՀ վարչապետի 10.02.2017թ. թիվ 02/23.11/2694-17 հանձնարարկանով հանձնարարվել է սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Ելնելով վերոգրյալիս Վարչությունը նախապատրաստել է <ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ /որով նախատեսվում է ներդրումների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականը/ և այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

 Նախագծով առաջարկվում է  որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի

<գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2016 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝

ա. առաջին տարում՝ 113 մլն դրամ,

բ. երկրորդ տարում՝ 40 մլն դրամ,

գ. երրորդ տարում՝ 20 մլն դրամ.> բառերը փոխարինել

< գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով մինչև 2020 թվականը կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝

ա. 2017 թվականին՝ 9 մլն դրամ,

բ. 2018 թվականին՝ 86 մլն դրամ,

գ. 2019 թվականին՝ 78 մլն դրամ.> բառերով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

-----------------------------------------------

4.

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նպատակը` իրավական ակտում փոփոխություն կատարելով, ակտում սահմանված դրույթները /ժամկետները/ ընթացիկ իրավիճակին համապատասխանեցնելն է:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից

6.

Ակնկալվող արդյունքը

 

----------------------------------------

2.      Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

<ՀՀ կառավարության 29.08.2013թ-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի  ընդունման կապակցությամբ պետական և ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում չի նախատեսվում:

 

 

3.      Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

--------------------------------------------------------------------------------------------------------------

4.      Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում www.e-draft.am հասցեում և ՀՀ կառավարության ինտերնետային կայքում` e-gov.am հասցեում:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

----------------------------------------------------------------------------------------------------------------

     

 

 

  • Обсуждалось

    28.02.2017 - 16.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7810

Принт