Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը գործարկելու, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը գործարկելու, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ձերբակալված  անձանց պատշաճ բժշկական զննության ու դրա արդյունքների ամբողջական արձանագրման մեխանիզմների փորձարկումը՝ միասնական չափանիշների հիման վրա, ինչի արդյունքում հնարավոր կլինի լրամշակել նշված մեխանիզմները և գործարկել դրանք ամբողջ հանրապետությունում՝ նպաստելով խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի առավել արդյունավետ քննությանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան կերպով հավաքագրված բժշկա-իրավական ապացույցների հավաքմամբ։

  • Обсуждалось

    11.10.2024 - 26.10.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2482

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

Հրամանի նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետը «գանգատը» բառից հետո լրացնել «կամ հոգեբանական ախտանշանները» բառերով։ Լրացումն անհրաժեշտ է Ստամբուլի արձանագրությանը համապատասխանության նպատակով՝ հաշվի առնելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի հոգեբանական ձևերը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

Հրամանի նախագիծ 3-րդ կետի 2-րդ ենթակետը «մարմնական վնասվածը» բառերից հետո լրացնել «, հոգեբանական» բառով։ Լրացումն անհրաժեշտ է Ստամբուլի արձանագրությանը համապատասխանության նպատակով՝ հաշվի առնելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի հոգեբանական ձևերը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

Հրամանի նախագիծ 3-րդ կետի 2-րդ ենթակետը «հետևանք» բառից հետո լրացնել «նույնիսկ երբ առկա չէ ձերբակալված անձի հայտարարությունը»։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: