Добавить в избранное

Проект принят

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1064-ն» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1021-ն» որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍ­­ՏՈՍԻ 4-Ի N 1064-Ն» ԵՎ «ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 1021-Ն» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ  ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ, «ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԵՎ «ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 17.11.2017թին ընդունվել  և ՀՀ Նախագահի կողմից 07.12.2017թ.-ին ստորագրվել է ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-216-ՆՕՀ, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-217-Ն, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-218-Ն Հայաստանի Հանրապետության օրենքները (այսուհետ՝ Օրենքներ), որոնք ուժի մեջ են մտել 23.12.2017թ.-ին: Օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու  մասին, «Եկամտային  հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսա­թոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրա­ր­կումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշումը:

    Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-216-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքները հստակեցնելու և արդյունավետությունն ապահովելու նպատակով ուժը կորցրած են ճանաչվում «Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան 2011 թվականի օգոս­­տոսի 4-ի  N 1064-Ն» և «Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1021-Ն» որոշումները՝ իրավական ակտերի ընդունման իրավասությունը վերապահելով պետական լիազորված մարմնին:

        

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

  Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել և հստակեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքները, որոնք բխում են ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 22.02.2018թ. N 169-Ա որոշումից:

 

 

  • Обсуждалось

    28.02.2018 - 18.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6899

Принт