Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2024 22:05:14 | ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս անրադարձել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտին առնչվող օրենսդրության վերանայման անհրաժեշտության և այն միջազգային չափնիշներին համապատասխանեցնելու հարցին՝ մատնանշելով, որ անձին անգործունակ ճանաչելու դրույթը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անձը կարող է ճանաչվել անգործունակ ՝ զրկվելով իր հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, մինչդեռ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով գործունակության իրավունքը՝ կյանքի բոլոր ոլորտներում: Հոգեկան առողջության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը պետք է համահունչ լինի մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, նպաստի անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրացնելուն և հոգեկան առողջության հիմքով առկա խտրական սահմանափակումները վերացնելուն։ ՀՀ Սահմանադրական դատարանն՝ 2015 թվականին ընդունած իր ՍԴՈ-1197 որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կիրառվող «գործունակություն», «անգործունակություն» և «սահմանափակ գործունակություն» հասկացություններին, հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռին։ Մասնավորապես, նշված վճռով սահմանվել է, որ «անձին անգործունակ ճանաչելը հանդիսանում է վերջինիս անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտություն: Շտուկատուրովի մոտ բժիշկների կողմից արձանագրվել էին որոշակի հոգեկան հիվանդություններ, սակայն, ըստ դատարանի, վերջինիս անգործունակ ճանաչելն անհամաչափ էր հետապնդվող իրավաչափ նպատակին: Դատարանի կողմից արձանագրվել էր նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ գործունակության և անգործունակության միջև միջանկյալ, այլընտրանքային (բացառությամբ` ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման հակում ունեցողների) տարբերակի բացակայությունը` հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ ոչ բոլոր հոգեկան հիվանդություններն (խմբ․հեղինակի կողմից) են հանգեցնում անձի ամբողջական անգործունակությանը» ։ Վերը նշված դիրքորոշումները հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագծի աշխատակազմին ներկայացվող պահանջների ցանկից հանել «ով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ սահմանափակ գործունակ» կետը։ | Առաջարկը չի ընդունվել: | |||
| 2 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2024 22:05:14 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մեղադրյալ է այն անձը, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և ում նկատմամբ միաժամանակ առկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ, իսկ քրեական հետապնդման հարուցում է համարվում` դատախազի կողմից անձի ենթադրյալ հանցավոր արարքը նկարագրող և դրա իրավական գնաhատականը պարունակող որոշում կայացնելը կամ ենթադրյալ տուժողի կողմից դատարան քրեական հայց ներկայացնելը. ՀՀ քրեական դատավարության 17-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 2. Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից. 3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը. 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ. 5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչպես տեսնում ենք, նույնիսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում քրեական հետապնդումը որպես ծառայությանը անցնելու արգելող պայման, ուստի ինչպես «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, այնպես էլ ՀՀ օրենսդրությունը հաշվի առնելով, նախագծում նման հիմք նախատեսելը նպատահարմար չէ։ Անմեղության կանխավարկածի սկզբունքով պայմանավորված՝ առաջարկում ենք ապաստարանի աշխատակազմին ներկայացվող պահանջների ցանկից հանել «ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում» կետը։ | Առաջարկը չի ընդունվել: | |||
| 3 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2024 22:05:14 | Նախագծում որպես ապաստարանի գործունեության սկզբունքներ նշվել է՝ 1. անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնություն, 2. խտրականության բացառում, 3. տեղեկացված լինելու իրավունքի երաշխավորում, 4. մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիություն, 5. արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության և անկախության նկատմամբ հարգանքը, 6. երեխայի լավագույն շահերի առաջնահերթություն, 7. շահառուների աշխատելու և կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը, 8. իրավահավասարություն, մատչելիություն և ներառականություն: Առաջարկում ենք ապաստարանի գործունեության սկզբունքները շարադրել հետևյալ բովանդակությամբ․ 1. հարգանքի և արժանապտավության երաշխավորում, 2. գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն, 3. երեխայի լավագույն շահի պաշտպանություն, 4. ներառականություն և խտրականության արգելք, 5. տեղեկացված լինելու իրավունքի ապահովում, 6. մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի ապահովում, 7. ինքնուրույնության իրավունքի ապահովում, 8. մարդու իրավունքների վրա հիմնված աջակցության տրամադրում, 9. գենդերազգայուն ծառայությունների տրամադրում, 10. շահառուների աշխատանքի և կրթության իրավունքի ապահովում։ | Առաջարկն ընդունվել է մասնակի | |||
| 4 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2024 22:05:14 | Ըստ Նախագծի՝ ապաստարանի աշխատակիցը պետք է շահառուին ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների և վտանգի գրավոր գնահատումը: Տվյալ աշխատակիցը հանդիսանում է այդ գործի վարման պատասխանատուն: Առաջարկում ենք հստակեցնել, թե ապաստարանի ո՞ր աշխատակիցը (մասնագետը) պետք է ընդունի շահառուին և նախատեսել, որ ապատարանում շահառուի ընդունելության ժամանակ ներկա գտնվի հոգեբանը։ Կազմակերպությունն առաջարկում է նաև վտանգի գրավոր գնահատումը իրականացնել ոչ թե ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում, այլ ընդունելության պահից մեկից երեք օրվա ընթացքում։ | Առաջարկն ընդունվել է։ | |||
| 5 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2024 22:05:14 | Ըստ նախագծի շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Անհրաժեշտ է նախատեսել սահմանված ժամկետը երկարաձգելու հնարավորություն, ինչպես նաև սպառիչ կերպով թվարկել այն փաստական հանգամանքները, որոնցով պայմանավորված հնարավոր կլինի երկարաձգել ապաստարանում գտնվելու ժամկետը (օրինակ՝ դատարանի որոշում, առողջական խնդիր, հղիություն, մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը, դատական գործի ձգձգում և այլն)։ | Առաջարկը չի ընդունվել: | |||
| 6 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.10.2024 22:05:14 | Նախագծով նշվել և թվարկվել է, որ ապաստարանը պետք է հաստատի և իր գործունեության մեջ կիրառի հետևյալ փաստաթղթերը. ● գաղտնիության պահպանման համաձայնագրեր, ● անձնական տվյալների ստացման և մշակման համաձայնություն, ● ապաստարանում բնակության համաձայնագիր, ● շահառուին տրամադրվող օգնությունը ստանալու համաձայնագիր, ● շահառուի վստահելի անձանց հետ կապի հաստատման համար համաձայնագիր, ● դեղորայքից օգտվելու համաձայնագիր, ● շահառուի կողմից լրացվելու համար` ապաստարանից հեռանալու նշումների վերաբերյալ փաստաթուղթ: Առաջարկում ենք վերը թվարկված փաստաթղթերի ձևանմուշները կցել հավելվածին։ | Առաջարկը չի ընդունվել: |