Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաշվեկշռման ծառայություն մատուցողի (ՀԾՄ) և երաշխավորված մատակարարի միջև հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով էլեկտրական էներգիայի առևտուրը կիրականացվի ուղիղ պայմանագրերի շուկայի չկարգավորվող (ՉՈՒՊ) բաղադրիչում՝ ապահովելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջարկի ամբողջությամբ բավարարում, միաժամանակ պահպանելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքման ենթակա հանձնաժողովի կողմից սահմանված  էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները։

Կապահովվի ԷՄՇ մասնակիցների կողմից հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճարի վճարման հասցեականություն, ինչը թույլ կտա հզորության վճար չվճարել այն ԷՄՇ մասնակիցներին, որոնք տվյալ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառման համար անհրաժեշտ պահուստային հզորությունների կարիք չեն ունեցել։

Երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի դիմաց երաշխավորված մատակարարին վճարումները ՀԾՄ-ի կողմից կիրականացվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը՝ համապատասխանեցնելով երաշխավորված մատակարարի և ՀԾՄ-ի միջև իրականացվող փոխադարձ վճարումների ժամկետները։

Միաժամանակ, էլեկտրական էներգիայի ճշգրիտ հաշվառում կիրականացվի ենթասպառողի հաշվառման համալիրների պարագայում։

  • Обсуждалось

    05.09.2024 - 21.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2809

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: