ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N – Ն

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի 3.6-րդ բաժնի 2-րդ կետի 3-րդ  ենթակետի համապատասխան՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել երթևեկության անվտանգության հնգամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    21.02.2018 - 09.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8522

Принт

Предложения

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

09.03.2018

«Անվտանգ տրանսպորտային միջոցներ» բաժնում ավելցնել ևս մեկ գործողություն՝ «ուղևորների անվտանգության բարձրացում»: Գործողության ակնկալվող արդյունքը կլինի՝ 1. կխստացվի չամրակապված ուղևորներով ՏՄ վարելու և գործարանային կահավորված ամագոտները ապամոնտաժելու համար նախատեսված պատիժը: 2. ՃԵԿ կսահմանվի մանկական նստատեղի պարտադիր կիրառումը: Գործողությունը կկատարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, համակատարող կլինի ՀՀ Ոստիկանությունը: Գործողության ժամկետը՝ 2020 թ.: Գործողությունը լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում: Առաջարկի հիմնավորում. Վթարների արդյունքում մարմնական վնասվածքների և մահացության վիճակագրությունը միանշանակ կնվազի, եթե վարորդներն ու ուղևորները ամրակապվեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ խստացվի պատիժը չամրակապված ուղևորներով ՏՄ վարելու համար, ինչպես նաև, որ ՏՄ սեփականատերը չապամոնտաժի գործարանային կահավորված ամրագոտիները: Սակայն ամրագոտիները նախատեսված են որոշակի նվազագույն հասակ ունեցող ուղևորների համար, իսկ ավելի փոքր երեխաները պետք է օգտվեն հատուկ մանկական նստատեղերից, որոնք արդեն պարտադիր կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

09.03.2018

«Անվտանգ ենթակառուցվածքներ» բաժնում ավելցնել ևս մեկ գործողություն՝ «ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման միջզգային չափանիշների կիրառում»: Գործողության ակնկալվող արդյունքը կլինի այն, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման մեջ կավելացվի ավտոմայրուղին: Գործողությունը կկատարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Գործողության ժամկետը՝ 2018 թ.: Գործողությունը լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում: Գործողության իրավական հղումն է «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականի կոնվեցիան է և ՀՀ Կառավարության 2007 թվականի թիվ 955 որոշումը: Առաջարկի հիմնավորում. թե կոնվենցիայով և թե կառավարության որոշմամաբ ավտոմայրուղուն սահմանվում են երթևեկության կանոնների առանձնահատկություններ: Հայաստանում կան ճանապարհներ, որոնք կարող են բավարարել ավտոմայրուղու չափանիշների և դրանց վրա համապատասխան կանոնների գործածումը կօգնի ավելացնել այդ ճանապարհաների անվտանգությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

09.03.2018

4-րդ գործողությունում («Տվյալների միասնական հավաքագրում և գնահատում» համակատարող գերատեսչությունների ցանկում ավելացնել ՀՀ Քննչական կոմիտեն: Առաջարկի հիմնավորում. ՃՏՊ-ների գործերով նախաքննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն, որը տնօրինում է վթարների պատճառների մասին փոձաքննությունների արդյունքները և այլ նյութերը: Վթարների պատճառների մասին բազմաթիվ հարցերի կարող է պատասխանել միմիայն քննչական կոմիտեն, քանի որ վթարի մասին ամփոփաթերթ լրացնող ճանապարհային ոստիկանները չեն կարող պարզել տրանսպորտային միջոցների արագությունը, ուղևորների և վարորդների ամրակապված լինել/չլինելը, ՏՄ անսարքությունները, վարորդի հեռախոսից օգտվելը, ինչպես նաև վթարի ու դրա հետևանքների ծանրացման վրա ազդող ՃԵԿ այլ խախտումները:

Узнать больше