Добавить в избранное
«Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Էդուարդ Կարապետյան 21.02.2018 09:20:26 | Առաջարկում եմ ավելացնել համապատասխան դրույթներ, որով հաշտարարը կարող է վավերացնել կողմերի միջև կնքված հաշտությունը և այդ կերպ վավերացված հաշտությունը պարտադիր է կողմերի համար, ենթակա չէ փոփոխության առանց հաշտարարի կրկնակի վավերացման: ինչպես նաև այն հիմք է հանդիսանում հետագայում դատավարության ընթացքում: | Չի ընդունվել: | |||
| 2 | Լիանա Բաբաջանյան 21.02.2018 14:18:21 | Առաջարկում եմ նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<25 տարին լրացած և բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող գործունակ ֆիզիկական անձը>>: Այլապես կստացվի, որ երկրաբանը կամ վիրաբույժը նույնպես կարող է դառնալ հաշտարար: Նախագիծը ԻԿԿ-ից հեռացնելու մասով հաշտարարին չափազանց մեծ կախվածության մեջ է դրել ԻԿԿ-ից՝ փաստացի չնախատեսելով կազմակերպությունից հեռացնելու մասին որոշման բողոքարկման կարգ: Առաջարկում եմ նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է այդ անդամին և արդարադատության նախարարություն: Հաշտարարը, որի վերաբերյալ ԻԿԿ-ից հեռացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրում այն բողոքարկելու դատարան>>: | Ընդունվել է մասնակի: |