Добавить в избранное

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին »և «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին »նախագծերի փաթեթը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Տարոն Սերոբյան 23.02.2018 17:27:22 1. Հարց: Տարբերություն կա արդյո՞ք միայն հողային մակերևույթով ձկնաբուծական լճերի և բետոնային լճերի միջև, կապված շինարարության թույլատվության և նախագծի հետ, քանի որ արդեն հանվում է շինարարության թույլտվության անհրաժեշտությունը: Ինչպես նաև կարիք կա՞ արդյոք չափագրման և որպես շինություն հաշվառման ու գնահատման(անկախ հողային կամ բետոնային լինելուց), քանի, որ գույքահարկի հաշվարկման անհրաժեշտություն էլ է առաջանում: Կարծում եմ այդ ամենը հստակ դրույթներով պետք է սահմանվի նաև քաղաքաշինության մասին օրենքի 23 հոդվածի 5-րդ պարբերության կամ ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2408-Ն մեջ, անորոշությունից խուսափելու համար: Շնորհակալություն: Առաջարկությունը չի ընդունվել,քանի որ ՀՀ հողային օրենսգրքով նախատեսվող փոփոխությամբ շինարարության թույլտվության անհրաժեշտությունը չի վերանում: Խնդիրը կայանում է նրանում, որ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-109-Ն օրենքով կատարված փոփոխությամբ արտոնություն է սահմանվել միայն նոր կառուցվող ձկնաբուծական տնտեսությունների համար` հողամասի սեփականատերերն ազատվել են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելու պարտավորությունից: Սակայն արտոնությունը չի տարածվել ձկնաբուծությամբ զբաղվող այն տնտեսությունների վրա, որտեղ առկա են մինչև 2013 թվականի հոկտեմբերը տարբեր ժամանակներում կառուցված ինքնակամ շինություններ (հիմնականում՝ արհեստական լճակներ), որոնք կառուցված են իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերում: Սույն նախագծի ընդունման նպատակը ձկնաբուծությամբ զբաղվող բոլոր տնտեսությունների համար հավասար պայմանների ստեղծումն է (հողերի նպատակային նշանակության համապատասխանեցման առումով): Հողերի նպատակային նշանակությունը բուն գործունեությանը համապատասխանեցնելուց հետո ինքնակամ շինություննները սահմանված կարգով պետք է չափագրվեն ու հաշվառվեն: Նախագծում փոփոխություն չի կատարվել: