Добавить в избранное

Проект принят

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ

       1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:

          Ազգային ժողով է ներկայացվել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (հարակից օրենքների նախագծերի հետ միասին), որով սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու Կառավարության նիստերին: Թեպետ այդ անձանց շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չէ, սակայն նախագծով նախատեսվել է, որ Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

          Վերոնշյալը հիմք է հանդիսացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մշակման համար:

           2. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա:

            3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

           4. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրագրել Մարդու իրավունքների պաշտպանի՝ Կառավարության նիստերին մասնակցելու դեպքերը:

 

 

  • Обсуждалось

    16.02.2018 - 04.03.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8601

Принт

Предложения

Հովհաննես Փափազյան

19.02.2018

Կարծում եմ նման ձևակերպման դեպքում անհրաժեշտ է ներառել նաև հրավերքի պարտադիր դեպքեր, ուստի առաջարկում եմ նախատեսել պարտադիր հրավերքի դրույթներ, քանի որ նման պայմաններում սահմանափակվում է պաշտպանի ներկայումս գործող իրավունքը

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2018

Կարծում ենք, որ իմպերատիվ կերպով օրենսդրորեն պետք է կարագվորվի Մարդու իրավունքների պաշտպանի, կամ նրա ներկայացմամբ՝ իր ներկայացուցչի, մասնակցությունը ՀՀ կառավարության, ՀՀ պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ցանկության ու ընտրության: Այլապես հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կամ կառավարման մարմինների մյուս ղեկավարները պարզապես չհրավիրեն Մարդու իրավունքների պաշտպանին կամ նրա ներկայացուցչին մասնակցելու այդ նիստերին: Դա կհակասի Մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարության հիմնադրույթներին եւ այլ միջազգային իրավական ակտերին՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ"

Узнать больше