Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------------- 2018 թվականի N --------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ ,  «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին  մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման`
  • վերնագրում, 1-ին կետում և հավելվածով հաստատված կարգի վերնագրում «ըստ բակալավրի կրթական ծրագրի» բառերը փոխարինել «ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի» բառերով:
  • հավելվածում՝

ա. 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

          «1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ բուհեր) ընդունելության գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների և կենտրոնացված արտաքին գնահատման կազմակերպումը, անցկացումը, դրանց արդյունքների բողոքարկումը, այդ արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացման և բուհերի ընդունելության արդյունքների հաստատման հետ կապված հարաբերությունները»:

բ. 5-րդ և 6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

          «5. Բուհեր ընդունվելու համար դիմում-հայտ ներկայացրած շրջանավարտները (այսուհետ՝ դիմորդ) բուհեր կարող են ընդունվել.

1) բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու միջոցով՝ ընդունելության քննությունների դրական միավորներով,

2) բուհերի ընդհանուր մրցույթից դուրս՝ սույն կարգի 100-րդ, 101-րդ, 102-րդ, 105-րդ, 106-րդ, 107-րդ և 108-րդ կետերի համաձայն»:

  1. Բուհերի ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված, ներբուհական քննություններն են և կենտրոնացված արտաքին գնահատումը:

          1) Միասնական, կենտրոնացված քննությունները և կենտրոնացված արտաքին գնահատումը կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ գնահատման և թեստավորման կենտրոն),  ներբուհական քննությունները կազմակերպում և անցկացնում են բուհերը:

  2) Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների արդյունքներն առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի՝ պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ:»:

գ.  լրացնել նոր՝ 6.1 կետ.

    «6.1 Արարատյան բակալավրիատին տրամադրված ընդունելության տեղերի համար անցկացվող մրցութային քննությունները՝ բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի, կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ:»:

դ. 7-րդ կետում «միևնույն օրը» բառերը փոխարինել «գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից սահմանված օրերին» բառերով:

ե. 7-րդ, 9-րդ, 41-րդ, 43-րդ, 44-րդ և 89-րդ կետերում «Ընդհանուր պատմություն» բառերը փոխարինել «Համաշխարհային պատմություն» բառերով:

զ. 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

          «8. Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

1) Հիմնական փուլի միասնական քննությունները կազմակերպվում են տարեկան երկու անգամ՝ հունվարին և հունիսին:

2) Lրացուցիչ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են հուլիս ամսին: Միասնական քննությունների լրացուցիչ փուլին դիմորդը կարող է մասնակցել, եթե հիմնական փուլում տվյալ առարկայի միասնական քննությունից  գնահատական չունի:»:

է. լրացնել  նոր՝ 9.1 կետ.

«9.1 Կենտրոնացված արտաքին գնահատումը սույն կարգի 7-րդ կետում սահմանված հանրակրթական առարկաների ուսուցման արդյունքների գնահատումն է հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում: Կենտրոնացված արտաքին գնահատման տևողությունը 80 րոպե է:»:

ը. 14-րդ կետի `

9-րդ ենթակետում «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի» բառերը փոխարինել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի» բառերով,

 15-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

թ. 16-րդ կետի վերջին նախադասությունը «ընդունելության քննությունները»  բառերից հետո լրացնել «՝բացառությամբ միասնական քննությունները» բառերով:

ժ. 2-րդ գլխի վերնագիրը «քննությունների» բառից հետո լրացնել «և կենտրոնացված արտաքին գնահատման» բառերով:

ժա. 20-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

          «2) գնահատման և թեստավորման կենտրոնը առնվազն  հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն միասնական և կենտրոնացված քննությունների հայտագրման վերաբերյալ: Հայտարարության մեջ պարտադիր նշվում են քննությունների դիմում-հայտերի ընդունումը սկսելու և ավարտելու ժամկետները, դիմում-հայտն ընդունող կազմակերպությունը.

ա. հունվար ամսվա միասնական քննությունների հայտարարությունը հրապարակվում է տվյալ ուսումնական տարվա հոկտեմբերի 1-ից,

բ. կենտրոնացված քննությունների և հունիս ամսվա միասնական քննությունների հայտարարությունը՝ փետրվարի 1-ից,

գ. հուլիս ամսվա լրացուցիչ միասնական քննության հայտարարությունը՝ հունիսի 1-ից:»:

     բ. 5-րդ ենթակետում «1500 դրամ» բառերը փոխարինել «հունվար  ամսվա միասնական յուրաքանչյուր քննության համար 3000 դրամ, հունիս ամսվա միասնական, լրացուցիչ միասնական և կենտրոնացված յուրաքանչյուր  քննության համար 1500 դրամ» բառերով:

       գ. 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

    «11. Միասնական քննությունների

  • հիմնական փուլի հունվար ամսվա դիմում-հայտերն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 10-ից նոյեմբերի 30-ին,
  • հունիս ամսվա քննությունների դիմում-հայտերը՝ փետրվարի 15-ից մարտի 15-ին, լրացուցիչ փուլի քննությունների դիմում-հայտերը՝ հունիսի 24-ից հունիսի 30-ին»:

դ. 12-րդ ենթակետում «մինչև տվյալ տարվա մարտի 30-ը լիազոր մարմնի աշխատակազմերի միջոցով» բառերը փոխարինել «հունվար ամսվա միասնական քննությունների տվյալները՝ մինչև դեկտեմբերի 10-ը, հունիս ամսվա միասնական քննությունների և կենտրոնացված քննությունների տվյալները՝ մինչև մարտի 30-ը՝ էլեկտրոնային եղանակով» բառերով:

    ժբ. 21-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը» բառերը փոխարինել «հունվար ամսվա միասնական քննությունների հայտագրման համար՝ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը, հունիս ամսվա միասնական քննությունների և կենտրոնացված քննությունների հայտագրման համար՝ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 10-ը» բառերով:

բ. 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «Դպրոցի տնօրենը վերջնական տվյալներով (ճշգրտված, փոփոխված) ցուցակները էլեկտրոնային եղանակով հնգօրյա ժամկետում ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոն»:

գ. 5-րդ ենթակետում «մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը» բառերը փոխարինել «քննությունները սկսվելուց առնվազն 5 օր առաջ» բառերով:

ժգ. լրացնել նոր՝ 21.1 կետ.

    «21.1 Կենտրոնացված արտաքին գնահատման  հայտագրումը.

  • գնահատման և թեստավորման կենտրոնը առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող թերթերում) սեպտեմբերի 10-ից հրապարակում է հայտարարություն կենտրոնացված արտաքին գնահատման հայտագրման վերաբերյալ: Հայտարարության մեջ պարտադիր նշվում են կենտրոնացված արտաքին գնահատման դիմում-հայտերի ընդունումը սկսելու և ավարտելու ժամկետները, դիմում-հայտն ընդունող կազմակերպությունը.
  • սովորողը կենտրոնացված արտաքին գնահատման մասնակցության համար լրացնում է դիմում-հայտ, որը դպրոցը էլեկտրոնային եղանակով փոխանցում է գնահատման և թեստավորման կենտրոնին: Դիմում-հայտի ձևը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.
  • գնահատման և թեստավորման կենտրոնը կենտրոնացված արտաքին գնահատման մասնակցության համար հայտագրված սովորողներին տալիս է անցաթուղթ՝ սովորողի լուսանկարով:»:

ժդ. 24-րդ կետում հանել «գարնանային զորակոչից զորացրված կամ» բառերը, 37-րդ, 53-րդ և 59-րդ կետերում «գարնանային զորակոչից» բառերը փոխարինել «մինչև հուլիսի 31-ը» բառերով:

ժզ. 40-րդ կետում «դիմել» բառը փոխարինել «մասնակցել» բառով,  հանել «մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար» բառերը:

ժէ.  42-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Դիմորդը բուհերի ընդունելության ընդհանուր մրցույթին կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի միևնույն մասնագիտության (կրթական ծրագրի) մինչև երկու անվճար և մինչև երեք վճարովի տեղերի հայտագրմամբ, թափուր տեղերի մրցույթին՝ մեկ անվճար և մինչև երեք վճարովի մասնագիտությունների հայտագրմամբ»:

ժը. 43-րդ կետում՝

ա. «միայն հաջորդ տարվա համար» բառերը փոխարինել «իրար հաջորդող երեք մրցույթի համար» բառերով:

բ. հանել վերջին՝ «Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից» նախադասությունը:

ժթ. 44-րդ կետում «առաջին մրցույթի համար» բառերը փոխարինել «առաջին և երկրորդ մրցույթներին մասնակցելու համար» բառերով:

ի. 46-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

իա. VIII գլխի վերնագրում «միասնական քննությունների» բառերից հետո լրացնել «և կենտրոնացված արտաքին գնահատման» բառերով:

իբ. 65-րդ կետում՝

ա. 1-ին  ենթակետի  «մինչև տվյալ տարվա մայիսի մեկը>> բառերը փոխարինել «միասնական քննություններն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ» բառերով,  ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Միասնական քննական կենտրոնում բժշկի ներկայությունը պարտադիր է»:

բ. 2-րդ  ենթակետի «մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը» բառերը փոխարինել «միասնական քննություններն սկսվելուց առնվազն տասն օր  առաջ» բառերով:

գ. 4-րդ  ենթակետից հանել վերջին նախադասությունը:

իգ. լրացնել նոր՝ 65.1 ,66.1 ,67.1 կետեր.

    «65. 1 Կենտրոնացված արտաքին գնահատման կազմակերպումը`

    1) Կենտրոնացված արտաքին գնահատումը կազմակերպվում և անցկացվում է կենտրոնացված արտաքին գնահատման կենտրոններում, որոնց ցանկը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Կենտրոնացված արտաքին գնահատման կենտրոնում բժշկի ներկայությունը պարտադիր է.

    2) կենտրոնացված արտաքին գնահատման կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը կենտրոնացված արտաքին գնահատման անցկացումից առնվազն տասն օր առաջ.

    3) կենտրոնի ղեկավարը կենտրոնացված արտաքին գնահատումը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.

    4) կենտրոնացված արտաքին գնահատման անցկացման օրերն ըստ առարկաների հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

    5) կենտրոնացված արտաքին գնահատման անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը (մինչև 20 սովորողի համար գնահատման և թեստավորման կենտրոնի առնվազն մեկ ներկայացուցիչ), կենտրոնացված արտաքին գնահատման կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) մինչև 20 սովորողի համար գնահատման և թեստավորման կենտրոնի առնվազն մեկ կազմակերպիչ) և համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ): Կենտրոնացված արտաքին գնահատման կենտրոնի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներին, կազմակերպիչներին, օպերատորներին և հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը: Կենտրոնացված արտաքին գնահատման անցկացման գործընթացի մասնակիցներն իրենց աշխատանքը իրականացնում են սույն կարգի և գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.

    6) քննական կենտրոնում կենտրոնացված արտաքին գնահատումը քննասենյակում կազմակերպում են գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

    7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են օպերատորները և պատասխանատու օպերատորները, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

    8) կենտրոնացված արտաքին գնահատման կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Կենտրոնի սովորողները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 սովորողների համար քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ, 40 սովորողներից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 20 և ավելի սովորող` ևս մեկ կազմակերպիչ.

    9) կենտրոնացված արտաքին գնահատման կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.

    10) կենտրոնացված արտաքին գնահատումը սկսվելուց 1,5 ժամ առաջ կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.

    11) կենտրոնացված արտաքին գնահատումը սկսվելուց առաջ կենտրոնի ղեկավարը, յուրաքանչյուր քննասենյակի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչին է տալիս տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի սովորողների ցուցակները, որից հետո սկսվում է սովորողների մուտքը քննասենյակներ.

    12) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`

    ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են սովորողներին,

    բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.

    13) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ, որոնք մնում են կենտրոնացված արտաքին գնահատման կենտրոնի ղեկավարի մոտ.

    14) սովորողը կենտրոնացված արտաքին գնահատումն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.

    15) սովորողների մուտքը կենտրոն սկսվում է կենտրոնի ղեկավարի հրահանգով.

    16) սովորողը անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և սովորողի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում սովորողի` կենտրոնացված արտաքին գնահատմանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները սովորողներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.

    17) սովորողը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացի անձը հաստատող փաստաթղթից, անցաթղթից, գրիչից.

    18) սովորողը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.

    19) քննասենյակում սովորողներին տեղավորելուց հետո գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը քննական կենտրոնի ղեկավարից ստանում է խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը թեստերի փաթեթները ցուցադրում է սովորողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա.

          20) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը սովորողների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Սովորողները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են սովորողներին, կտրում պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում, ստուգում և տեղավորում այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:»:

«66.1  Կենտրոնացված արտաքին գնահատման անցկացումը`

1) թեստերի փաթեթները բացելու համար գնահատման և թեստավորման կենտրոնի նեկայացուցիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած սովորողներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ սովորողին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած սովորողը.

2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Սովորողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում ԿԱԳ-ի սկզբի և ավարտի վերաբերյալ.

3) կենտրոնացված արտաքին գնահատումը Հայաստանի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 10։00-ին.

4) քննասենյակի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.

5) կենտրոնացված արտաքին գնահատման անցկացման  ընթացքում արգելվում են այլ սովորողների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են սովորողների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

6) կենտրոնացված արտաքին գնահատման անցկացման ընթացքում քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով՝ քննասենյակի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.

7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը չեն քննարկվում.

8) կենտրոնացված արտաքին գնահատման անցկացման ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի գնահտման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը` կենտրոնի ղեկավարի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է՝ «Խոտանված է».

9) սովորողների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը.

10) կենտրոնացված արտաքին գնահատման ավարտից 15 րոպե առաջ քննասենյակի գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը սովորողների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.

11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.

12) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու սովորողին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ սովորողների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում սովորողն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա սովորողը հեռացվում է քննությունից.

13) հեռացվող սովորողից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը: Հեռացված սովորողին չի թույլատրվում մասնակցելու տվյալ առարկայից կազմակերպվող հաջորդ կենտորնացված արտաքին գնահատմանը»:

« 67.1  Կենտրոնացված արտաքին գնահատման ավարտը`

1) կենտրոնացված արտաքին գնահատման համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած սովորողը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Սովորողը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի սովորողների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Սովորողը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

2) կենտրոնացված արտաքին գնահատման համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր սովորողի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան սովորողը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, սովորողի ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս սովորողները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.

3) կենտրոնացված արտաքին գնահատման ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), սովորողին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի սովորողների ցուցակը հաշվում և հանձնում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչին.

4) կենտրոնացված արտաքին գնահատման ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.

5) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի սովորողների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված կենտրոնացված արտաքին գնահատման արձանագրությունը:»:

իդ. լրացնել նոր՝ 70.1 , 71.1 կետեր.

«70. 1  Կենտրոնացված արտաքին գնահատման արդյունքների հրապարակումը`

1) կենտրոնացված արտաքին գնահատման արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը.

2) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների.

3) կենտրոնացված արտաքին գնահատման արդյունքների ցուցակները վավերացվում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից.

4) սովորողը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր քննական կենտրոնից.

5) նույն առարկայից 3 կենտրոնացված արտաքին գնահատում անցած  սովորողին տրվում է 20 միավորանոց համակարգին համապատասխանեցված վկայագիր, որը կարող է  ներկայացնել բուհերի ընդունելության մրցույթին: Վկայագիրը վավեր է այն տրամադրելուց հետո  իրար հաջորդող երեք  մրցույթի համար:»:

<

  • կենտրոնացված արտաքին գնահատման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում սովորողը արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00 կարող է բողոքարկել այն.
  • կենտրոնացված արտաքին գնահատման արդյունքների բողոքարկման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ստեղծվում է բողոքարկման հանձնաժողով:
  • արդյունքի հետ անհամաձայնության մասին բողոք-դիմումը սովորողը հանձնում է այն քննական կենտրոնի պատասխանատու օպերատորին, որտեղ հանձնել է քննությունը: Պատասխանատու օպերատորը ստացված բողոք դիմումները գնահատման և թեստավորման կենտրոն է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.
  • բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում կենտրոնացված արտաքին գնահատման արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա բողոքարկման արդյունքները հրապարակվում են բողոքարկման հանձնաժողովի որոշումից հետո եռօրյա ժամկետում»:

իե. ուժը կորցրած ճանաչել 89-րդ կետը:

իզ. 90-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

  «90. Դիմորդը ընդունելության մրցույթին մասնակցում է ընդունելության քննություններից ստացած դրական միավորների գումարով: Այն առարկաների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ունենալու դեպքում:»

իէ. 91-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«91. Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է ըստ մասնագիտության և բուհերի:»:

իը. 93-րդ, 94-րդ, 95-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝

«93. Ընդունելության մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին տողով հայտագրված բուհի մասնագիտության գերակայությամբ:

  1. Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ըստ հայտագրման հերթականության:
  2. Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ բուհ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ բուհի ընդունելության մրցույթին:»:

իթ. 95.1 կետում «հանձնում են միասնական քննություն» բառերը փոխարինել «ունեն միասնական քննության կամ կենտրոնացված արտաքին գնահատման դրական միավորներ» բառերով:

լ.     96-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«96. Դիմորդները անվճար ուսուցման համակարգի մրցույթին կարող են մասնակցել ընդունելության քննությունների դրական միավորներով՝ բացառությամբ սույն կարգի 95.1 կետով սահմանված դեպքերի: Դիմորդները վճարովի ուսուցման համակարգի մրցույթին կարող են մասնակցել միասնական քննությունների կամ կենտրոնացված արտաքին գնահատման դրական միավորներով և բուհերի ընդունելության քննությունների ցանկում 2 աստղանիշով և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աստղանիշով (*) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:

          Վճարովի ուսուցման համակարգի մրցույթում առաջնահերթությունը տրվում է առավել թվով միասնական քննություններից կամ կենտրոնացված արտաքին գնահատումից դրական միավոր ունեցող դիմորդներին»:

լա. լրացնել նոր՝ 100.1 կետ.

«100.1 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետքաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած ուսանողները համարվում են ընդունված համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ:»:

լբ.105-րդ կետը «քննությունները» բառից առաջ լրացնել «Ընդունելության» բառով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները» բառերը փոխարինել «ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներ» բառերով:

լգ. 108-րդ կետը «հանրակրթական առարկաների գծով»  բառերից հետո լրացնել «կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից ճանաչված»   բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


  • Обсуждалось

    13.02.2018 - 01.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования и науки

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1201

Принт