Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

    Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի փոփոխված ցանկը  և  այդ փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը:

  • Продолжительность

    07.05.2024 22.05.2024
  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 495

Принт

Предложения

Շուշանիկ Ամիրխանյան

14.05.2024

Առաջարկում եմ հավելված 2-ի 11-րդ կետի ը) ենթակետից հանել «խնդիրները» բառը, քանի որ դրա առկայությունը սահմանափակում է դասի պլանավորման ճկունությունը։ Դասի խնդիրները պլանավորվում են ուսուցչի կողմից տվյալ դասին նախապատրաստվելուց առաջ, այն կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ՝ նախորդ թեմայի յուրացման աստիճանից։ Թեմատիկ պլանավորման մեջ խնդիրների ներառումը նշանակում է, որ ուսուցիչը բազմաթիվ անգամ ստիպված է լինելու փոփոխելու իր թեմատիկ պլանավորումը և ներկայացնի հաստատման, կամ պարզապես թեմատիկ պլանի այդ բաղադրիչը անտեսվելու է, լրացվելու է միայն այն պատճառով, որ պարտադիր է։ Բացի այդ, կարծում եմ կարելի է հաշվի առնել նաև նման ծավալի թեմատիկ պլանավորման բարդությունը և մի քանի ամիս առաջ դասի ընթացքի կանխատեսման անհնարինությունը։

Հովհաննես Ստեփանյան

11.05.2024

Առաջարկում եմ Հավելված 2-ի 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ ․ 1) Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրության էլեկտրոնային փաստաթուղթը/թվային տեքստ/ եռօրյա ժամկետում կազմվում է խորհրդի մշտական քարտուղարի կողմից, տպվում է,ստորագրվում և վավերացվում խորհրդի նախագահի կողմից:

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .