Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

    2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։

  • Продолжительность

    06.05.2024 21.05.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 895

Принт

Предложения

Նելի Ղարիբյան

08.05.2024

Նախագծի 39-րդ կետում նշվում է ՝ <<Մասնագիտական հանձնաժողովը հաղթող հավակնորդի (հավակնորդների) և մենթոր դպրոցի տվյալները հարցազրույցի օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ գրավոր բողոք, ներկայացնում է համապատասխան լիազոր մարմնին>>։ Եթե խոսքը հարցազրույցի փուլի մասին է, ապա անհասկանալի է, թե մենթոր դպրոցից ինչ տվյալներ է պահանջվում։Առաջարկում ենք վերանայել կետը։

Նելի Ղարիբյան

08.05.2024

Նախագծի 37․4 կետում նշվում է փորձաշրջանի ավարտին տնօրենի կողմից իր մեկամյա աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելու պահանջի մասին՝ մասնագիտական հանձնաժողովին, կոլեգիալ կառավարման մարմնին, սրան զուգահեռ նաև փորձաշրջանի ղեկավարը /մենթոր դպրոցի տնօրեն/ պետք է ներկայացնի տնօրենի աշխատանքի գնահատման թերթիկ։ Ստացվում է, որ ինչ-որ պարագայում այնուհանդերձ վերադառնում ենք խորհրդի լիազորություններում տնօրենի ընտրության գործառույթի ամրագրմանը, ինչի անարդյունավետությունն արդեն տարիների ընթացքում ապացուցված և ընդունված էր։ Մենթոր դպրոցի տնօրենի կողմից գնահատման թերթիկի ներկայացման պահանջը նույնպես տարաբնույթ հարցեր է առաջացնում՝ կապված օբյեկտիվության, պատասխանատվության, նաև կոռուպցիոն ռիսկերի առաջացման հետ։ Առաջարկում ենք վերանայել կետը, թերևս հաշվետվությունը ներկայացնել միայն մասնագիտական հանձնաժողովին։

Նելի Ղարիբյան

08.05.2024

Նախագծի 31․2 կետում նշվում է այն մասին ,որ << Փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է>>: Անորոշ է մնում , թե ինչ է նշանակում <<տեղեկության առկայություն>>, ով է ստուգելու այդ տեղեկության արժանահավատությունը, իսկությունը կամ ինչ մեխանիզմով է ստուգվելու։ Ինչպես հայտնի է, զարգացման ծրագիրը փորձաքննող կազմակերպությունը իրականացնում է ծրագրի բովանդակության գնահատում (ըստ գնահատման չափանիշների) և որևէ լիազորություն կամ մեխանիզմ չունի՝ ստուգելու ծրագրի հեղինակի ով լինելը, հետևաբար՝ եթե հարցազրույցի ընթացքում մասնակից հավակնորդը զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական է գնահատվում, ասել է, թե կասկած է առաջացնում ծրագրի՝ այլ անձնավորության կողմից գրված լինելու մասին, ապա այս պարագայում փորձաքննող կազմակերպության հետ, որպես պատասխանատու կողմ, պայմանագիրը լուծելը անհասկանալի է։Առաջարկում ենք վերանայել կետը։

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .