Добавить в избранное

Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի և Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշման պահանջներից:

Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և օգտագործողը կարող է

ա) ինքնուրույն ընտրել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները.

բ) իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները.

Շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության տեսանկյունից կարմիրգրքյան կենդանիների օգտագործումն համարվում է  ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը: 

Ելնելով վերոգրյալից՝ նախատեսվում է կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացնել Լիազորված մարմնի կողմից թույլտվության տրամադրման դեպքում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայտատու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանի 2-րդ կետով ստեղծված մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի դիրքորոշումը։

Հանձնաժողովի դիրքորոշման հիման վրա որոշվում է կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման չափաքանակը և  օգտագործման սահմանափակումները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Հրամանի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման  գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի կդառնա:

  5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Обсуждалось

    12.04.2024 - 06.05.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 573

Принт

Предложения

Andranik Gyonjyan

19.04.2024

Համաձայն <<Կիսաազատ պայմաններում պահվող՝ հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի>> սահմանման համար քննարկման ներկայացված գրությունում, որպես հիմնավորում նշվում է, որ. «Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի և Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշման պահանջներից: Հիմք ընդունելով վերոնշյալ հիմնավորումը և ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետով, ձևավորվել է Շրջակա միջավայրի նախարարի՝ <<ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հրամանի տեքստը: Համաձայն հրամանի ընդհանուր դրույթների 3-րդ կետի 2) մասի նշվում է, որ կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել նաև արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում): Ստացվում է, որ Շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության տեսանկյունից ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը համարվող կարմիրգրքյան կենդանիների օգտագործումը կարող է հանգեցնել վերջիններիս որսի թույլատվության, ինչը նույնիսկ երկրորդ կենսունակ սերնդի դեպքքում համարում ենք անթույլատրելի: Այս ամենը ոչ միայն չի բխում բնապահպանության շահերից այլ ընդհակառակը՝ ամբողջովին հակասում է այդ տրամաբանությանը: Բացի վերոգրյալը հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ում որսորդությունը համարվում է սիրողական, կամ սպորտային, իսկ արդյունագործական որսորդություն տերմինը առկա չէ ՀՀ իրավական որևէ փաստաթղթում: Արդյունագործական որսը և որսուրդությունը (սիրողական որս) արմատապես տարբեր հասկացողություններ են: Ելնելով վերոգրյալից հարկ ենք համարում առաջարկել փոփոխություն կատարել համապատասխան օրենքի ձևակերպման մեջ՝ ձևափոխելով արդյունագործական նպատակով որսորդություն հասկացությունը:

Узнать больше