Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.04.2024 20:34:34 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «բժշկասոցիալական կամ» բառերն այն հիմնավորմամբ, որ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումն այլևս սահմանված չէ օրենքով։ Դիտարկումն ընդված է՝ հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «բժշկասոցիալական փորձաքննություն» հասկացությունը։ Հասկացությունը սահմանված է եղել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որն ուժը կորցրած է ճանաչվել։ 2024 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշումը։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.04.2024 20:34:34 ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 41.1. կետի համաձայն՝ «Եթե անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա հարբժշկական մասնագետները գնահատում են «e» ծածկագրերը բոլոր տարիքի անձանց համար»։ Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև «e» ծածկագրերի գնահատման համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու կարգը և պայմանները։ Դիտարկումը չի ընդունվել: Պատիժ կատարող հիմնարկ և մարմին մուտքն ու ելքն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին N195-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: